«Մենք այլ ելք չունենք»․ Իլհամ Ալիև

08.01.2025 11:11
1018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղական հեռուստաընկերություններին։ Նա անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքին»։ Ալիևի խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բաց լինի, և այն բաց կլինի։

«Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, և թող մեզ չխանգարեն (խմբ․ hայկական կողմը)։ Նրանք չպետք է աշխարհագրական պատնեշ ստեղծեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բաց լինի, և այն բաց կլինի։ Ինչքան շուտ հասկանան դա, այնքան լավ»,- հավելել է Ադրբեջանի ղեկավարը։

Ըստ նրա՝ Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Ալիևն ասել է, թե Հայաստանը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական ​​գաղափարախոսության կրողները։

«Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»,-հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԶԼՄ-ների տված հացրազրույցի ընթացքում ասել է, որ Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն։

Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը»՝ պնդելով՝ «Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը»։

«Հուսով եմ, որ խաղաղ պայմանագրի հետ կապված մեր բոլոր պայմանները կընդունվեն, քանի որ դրանցում ոչ մի արտառոց բան չկա»,- ասել է նա։

***

 

Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան։  Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

«Այսօր ՀՀ-ն ներկայանում է որպես եվրոպական ժողովրդավարության ճանապարհով գնացող Երկիր։ Թող դա պարզ ցույց տա։ Այդ հարցը օրակարգից չի հանվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանցիներն անվտանգության պայմաններում չեն տեղակայվել «Արևմտյան Ադրբեջանում, այդ թվում ՝ Արևմտյան Զանգեզուրում», - ասել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40