Մենք այս հաղթանակը որևէ մեկին չենք զիջի. վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ

28.01.2019 21:01
1095

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանըԻնչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունիցՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվորումմասնավորապես նշել է

«Հայաստանի Հանրապետության մեծագո նախագահ, 

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծարգո նախագահ, 

Կառավարության հարգելի անդամներ, 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար, 

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, 

Պետական այրեր, 

Հոգևոր հայրեր, 

Հարգելի հյուրեր,

Հնդկական հազարամյա հանելուկը հարցնում էի՞նչն էոր չես նկատումքանի դեռ այն չի հեռացելՊատասխանը հետևյալն էառողջությունըԵվ ասացվածքի իմաստն այն էոր առողջությունդ պետք  է պինդ պահեսորովհետև եթե մեկնեց՝ այլևս ետ բերել չես կարող: 

Հույս ունեմ չմտածեցիքթե թղթերը խառնել եմև կարդում եմ առողջապահության աշխատողի օրվան նվիրված ելույթի տեքստըԻ՞նչ կապ ունի ուրեմն այս ասացվածքը Հայոց բանակի 27-րդ տարեդարձի հետ: 

Կապն այն էոր անվտանգությունն առողջության նման էքանի կաայն երբեմն ընդունվում է որպես ինքնին հասկանալի և ինքնին ենթադրվող մի ինչ-որ բան:

Եվ այսօր՝ բանակի տարեդարձի այս հանդիսավոր օրըկարծում եմ արժե ևս մեկ անգամ արձանագրելոր այն անվտանգությունըոր մենք ունենք՝ երկնքից ընկած խնձոր չէայլ մի իրողությունոր ձեռք է բերվել մեր բյուրավոր ազատամարտիկներիխորհրդային բանակում կարիերան ընդհատած և Հայոց հայրենիքի պաշտպանությանը նվիրված սպաներինորանկախ պետության առաջին զինվոր ու սպա դարձած առաջամարտիկների կյանքիառողջությաներբեմն բարեկեցության ու ապագայի գնով: 

Եվ եթե առողջությունը մեզ բնույթունն է տալիսմեր անվտանգությանտվյալ դեպքում արտաքին անվտանգության ապահովողը մեր զինված ուժերն ենմեր բանակը:

Ի՞նչ է նշանակում Հայոց բանակդա նշանակում է տարվա առնվազն կեսն ընտանիքից ու հարազատներից հեռումարտական դիրքերում անքուն գիշերներ անցկացնող՝ ժամկետայինպայմանագրային զինծառայողներ ու սպաներովքեր պատրաստ են իրենց վրա վերցնել հարվածը և ովքեր պատրաստ են ջախջախիչ հակահարված հասցնել՝ կանգ չառնելով ոչնչինույնիսկ սեփական կյանքն ու առողջությունը կորցնելու սպառնալիքի առաջ: 

Ի՞նչ է Հայոց բանակըդա մի քանի հազար մետր բարձրության վրա գտնվող՝ ամիսներով թիկունքից կտրված ձյունածածկ լեռնային մարտական դիրքեր ենմյուս կողմից՝ դա հարթավայրային մարտական դիրքեր ենորտեղ ջերմաստիճանը կարող է գերազանցել  50 աստիճանը և զինվորներսպաներովքեր երբեք ետայսինքն՝ դեպի թիկունք չեն նայումայլ նայում են առաջ: 

Ի՞նչ է Հայոց բանակըդա հրամանատարականշտաբայինթիկունքայինհետախուզական ու մատակարարման մի ահռելի աշխատանք էորը չի կարող դադարել ոչ մի վայրկյանինչպես չի կարող դադարել շնչառությունը՝ քնած եսթե արթուն: 

Մեր զինված ուժերըմեր Ազգային բանակն ահամեր երկրի շնչառությունն էորը չի դադարում ոչ մի վայրկյան՝ անկախ նրանից քնա՞ծ է մեր երկիրըթե արթունև շատ հաճախ մեր բանակի ներկայությունը մեր առօրյա կյանքումյուրաքանչյուր գյուղիքաղաքիյուրաքանչյուր տան մեջ մենք չենք նկատումինչպես չենք նկատում մեր շնչառությունըԵվ այսօր Հայոց փառապանծ բանակի ծննդյան 27-րդ տարեդարձն էև մենք այսօր այստեղ հավաքվել ենք առաջին հերթին մեր խոնարհումը բերելու մեր բոլոր նահատակներինմեր բոլոր ազատամարտիկներինսպաներինզինվորներինում զոհողության վրա է կառուցվել մեր պետությունն է ու անկախությունըմեր բանակն ու անվտանգությունըմեր գնահատանքի տուրքը տալու մեր բոլոր զինվորներինսպաներին և գեներալներինովքեր ազնիվ ծառայել են և ծառայում են Հայոց բանակին: 

Մենք հավաքվել ենք մեր հարգանքի խոսքը բարձրաձայնելու բոլոր այն ծնողներին ու կանանցովքեր անխոնջ կրում են զինվորական զավակ կամ ամուսին ունենալու անհանգիստ հպարտությունը: 

Մենք այսօր հավաքվել ենք վերահաստատելու մեր ուխտը մեր նախնիներիմեր հերոսների ու նահատակներիմեր լեգենդար զորահրամանատարների ու զինվորների առաջմենք այս հայրենիքը որևէ մեկին չենք զիջիմենք այս հաղթանակը որևէ մեկին  չենք զիջի: 

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունըկեցցե՛ Արցախի Հանրապետությունըփա՛ռք Հայոց հաղթանակած բանակին: 

Շնորհավոր Հայոց բանակի 27-րդ տարեդարձըՇնորհակալ եմ»:      

 

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09

Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ

23.08.2026 16:37

Բանակում ոչ մարտական պայմաններում կրկին զինվոր է մահացել

23.08.2026 12:26

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է

23.08.2026 11:41

Շնորհավո'ր տոնդ, Քաջարան․ Մանվել Փարամազյան

22.08.2026 14:22