Մենք բռնի տեղահանվեցինք մեր հայրենիքից բոլորի աչքի առաջ, բոլորի․ Գեղամ Ստեփանյանը ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում

20.09.2024 20:05
623

Լեռնային Ղարաբաղի նախկին մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանթոս մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթի ժամանակ ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունների վերաբերյալ բազմաթիվ փաստեր և մանրամասներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԼՂ նախկին ՄԻՊ-ն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ հրապարակելով իր ելույթի տեքստն ամբողջությամբ։

«Ես տեսել եմ սովահար աչքերով ինձ նայող մանուկների և նրանց տառապող ծնողներին։ Ես տեսել եմ դեղորայքից զրկված քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց և ամենօրյա հացի համար պայքար տվող տարեցների և հաշմանդամների։ Ես տեսել եմ բազմամարդ հացի հերթեր, և այդ հերթերից դատարկաձեռն տուն վերադարձող մարդիկ»,- ասել է ԼՂ նախկին ՄԻՊ-ը։

Նա հիշեցրել է, որ 9 ամիս սովամահության մատնելուց հետո Ադրբեջանը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա սեպտեմբերի 19-ին՝ մեկ տարի առաջ այս օրը, որից հետո՝ սեպտեմբերի 24-ին ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանվել է իր հայրենիքից բոլորի աչքի առաջ. ռուս խաղաղապահների աչքի առաջ, որոնք 2020 թվականին եկել էին խաղաղություն ապահովելու, Ամերիկայի Միացյալ Նահանգների աչքի առաջ, որը հարձակումից մի շաբաթ առաջ հայտարարում էր, որ չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա նոր հարձակումը, Եվրոպական Միության աչքի առաջ, որը ամենաբարձր մակարդակով իրավունքներ և անվտանգություն էր բանակցում Ադրբեջանի հետ։ Քաղաքակիրթ մարդկության աչքի առաջ, որը իր անտարբերությամբ նայեց, թե ինչպես է հազարամյակների բնիկ հայ ժողովուրդը արամախիլ արվում մաքուր հայկական հողից, որը բռնապետ Ստալինի որոշմամբ է բռակցվել Ադրբեջանին։ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի աչքի առաջ, որի կայացրած որոշումները Ադրբեջանն անտեսում էր՝ մնալով անպատիժ։

Ստեփանյանի խոսքով՝ բռնի տեղահանությունից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է ապրել տառապանքների մեջ՝ ամեն օր տեսնելով, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում իրենց տները, գետնին հավասարեցնում իրենց բնակավայրերն ու սրբավայրերը, մաքրում հայկական հետքը Լեռնային Ղարաբաղի, բանտարկված պահում հայ գերիներին, այդ թվում ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

«Եվ ոչ միայն պատասխանատվության չի ենթարկվում շարունակվող հանցագործությունների համար, այլ իրավունք է ստանում կազմակերպելու COP29-ի նման հեղինակավոր միջոցառում։ Արդյո՞ք սա է քաղաքակիրթ մարդկության պատասխանը Ադրբեջանին գործած հանցագործությունների համար»,- նշել է ԼՂ նախկին ՄԻՊ-ը։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շարունակում է բախվել բազմաթիվ մարտահրավերների։ Այդ ամենը հաղթահարելու համար նա առաջարկում է ապահովել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար պատշաճ միջազգային աջակցություն։

«Թիրախային պատժամիջոցներ պետք է կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ իրականացրած ագրեսիաների և դրանց ընթացքում գործած միջազգային հանցագործությունների համար։ Ադրբեջանի անպատժելիությանը պետք է վերջ դրվի տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Ջանքեր պետք է գործադրվեն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման համար։ Մենք ականատես ենք լինում, որ բացառապես իրավական գործիքակազմով հնարավոր չէ հասնել արդյունքի և միայն ուժեղ միջազգային ճնշմամբ է հնարավոր պարտադրել Ադրբեջանին ազատ արձակել ապօրինաբար պահվող անձանց և տեղեկություններ տրամադրել անհետ կորած անձանց վերաբերյալ»,- եզրափակել է Ստեփանյանը։

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08