Մենք չենք կարող մաս կազմել անգամ սեփական ժողովրդին չհարգող բռնապետությանը. Արցախի պետնախարարի հարցազրույցը միջազգային ԶԼՄ- ներին

06.02.2023 18:47
3731

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույցներ է տվել իսպանական  EL PAIS  և իտալական  La Nuova Bussola Quotidiana  պարբերականներին՝  ներկայացնելով Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արցախի պետնախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, երկու պարբերականներն էլ իրենց նախաբաններում հստակ գնահատական են տվել Արցախում ստեղծված իրավիճակին: 

«Գրեթե երկու ամիս է, ինչ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից, սակայն ելքի ուղիներ դեռ չեն նշմարվում։ Հայ բնակչությունը շարունակում է ապավինել Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների մարդասիրական օգնությանը։ Անկլավի իշխանությունները միջազգային հանրությանը խնդրել են օդային կամուրջ տրամադրել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,-գրում է EL PAIS-ը՝ մեջբերելով Ռուբեն Վարդանյանի այն  խոսքերը, որ  օդային հումանիտար  միջանցքի հնարավորությունը թույլ կտա կանխել հումանիտար ճգնաժամը.

«Դա այն իրական լուծումն է, որը նաև կիրառվել է Բեռլինի (1948-1949թթ.) և Սարաևոյի (1992-1996թթ.) պաշարումների ժամանակ»:

Ռուբեն Վարդանյանը EL PAIS-ին ասել է, որ իրավիճակը շատ բարդ է։ Սննդամթերքի և էլեկտրաէներգիայի սահմանափակ մատակարարումը և տնտեսական ճգնաժամը բացասաբար են ազդում ժողովրդի կենսակերպի վրա:

«Սակայն դրան զուգահեռ, մարդիկ հասկանում են, որ սա մեր անկախության պայքարի մի մասն է: Ադրբեջանի նպատակն է շրջափակման միջոցով հարկադրել մարդկանց, որ իրենց վերահսկողության տակ անցնեն, ինչը նշանակում է բռնի արտաքսումներ և էթնիկ զտում։ Եվրոպական հանրությունը պետք է ստիպի իր իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ»,- ասել է պետնախարարը:

Պարբերականը գրում է, որ  Ադրբեջանի կառավարությունը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Բաքվի «ներքին խնդիրն է» և որ տեղի հայ բնակիչներն Ադրբեջանի քաղաքացիներ են, ովքեր, ցանկության դեպքում կարող են լքել երկիրը: Ըստ պարբերականի՝ Վարդանյանը հավաստիացնում է, որ պատրաստ է երկու կողմերին ընդունելի երկխոսության գնալ՝ շեշտելով, սակայն, որ Արցախի հայերը երբեք չեն ընդունի Բաքվի իշխանությունը. 

«Մենք չենք ուզում ենթարկվել էթնիկական զտումների, որոնց զոհը դարձան Ադրբեջանում ապրող հայկական համայնքների բնակիչները խորհրդային շրջանում։ Մենք ժողովրդավարական հանրապետություն ենք և չենք կարող մի բռնապետության մասը կազմել, որը չի հարգում անգամ սեփական ժողովրդին»։

Իտալական La Nuova Bussola Quotidiana  պարբերականը, որը Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցը  հրապարակել է «Չեք կարող մեզ անտեսել: Խոսում է պաշարված Արցախի պետնախարարը» խորագրով, նախաբանում գրում  է. 

«Լեռնային Ղարաբաղում (Արցախում), որը պայքարում է իր անկախության համար, արդեն երկու ամիս է՝  ձգվում է նոր ճգնաժամը։ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը։ 2020թ-ի պատերազմից հետո այն հանդիսանում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որից կախված է առաջին անհրաժեշտության բոլոր միջոցներով։ Ճգնաժամը մարդասիրական բնույթի է։ Քաղաքական տեսանկյունից Ադրբեջանի դրդապատճառները դեռևս բացատրություն չունեն, բացառությամբ՝ տեղի անկախատենչ հայ բնակչությանը ծնկի բերելու միտումից»։

 Պատասխանելով ԵՄ գործողությունների և Եվրախորհրդարանի՝ շրջափակումը դատապարտող բանաձևի  մասին հարցին ՝ Ռուբեն Վարդանյանը նշել է.

«Եվրամիության հետ կապված խնդիրն այն է, որ խոսքերին չեն հետևում գործողություններ, հավանաբար այն պատճառով, որ Ադրբեջանն այդ ուղղությամբ շատ շահավետ պայմաններով նավթ և գազ է մատակարարում»։

Հարցին, թե արդյոք  Արցախում իրավիճակի վերաբերյալ եվրոպական լրատվամիջոցների հարաբերական լռությանը պայմանավորված չէ Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքով, Ռուբեն Վարդանյանը պատասխանել  է՝ հիմա  ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ միաժամանակ առկա են բազմաթիվ ճգնաժամեր, պատերազմներ, տնտեսական ցնցումներ...

«Եվրոպան միշտ հարգանք է տածել ժողովրդավարությունների հանդեպ, իսկ Արցախը ժողովրդավարական պետություն է։ Պետության չորս ղեկավար ենք ունեցել, անցկացրել ընտրություններ, ունենք իրական ընդդիմություն և բաց հասարակություն ի տարբերություն Ադրբեջանի, որը տիպիկ ավտորիտար պետություն է, որտեղ իշխում է մեկ ընտանիք և գոյություն չունի ոչ մի տեսակ ազատություն, ոչ մի ժողովրդավարություն, հարգանք մարդու իրավունքների հանդեպ»։

Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան. Փաշինյան

06.10.2026 21:33

Սուրբ Թարգմանչաց տոնը և Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու 25-ամյակը

06.10.2026 20:02

Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

06.10.2026 18:56

Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

06.10.2026 17:10

Ստորագրվել է Հայաստանի ու Լիտվայի ՊՆ-երի միջև համագործակցության 2027-ի ծրագիրը

06.10.2026 16:45

Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ

06.10.2026 16:25

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. Փաշինյան (տեսանյութ)

06.10.2026 16:05

Ջեյհուն Բայրամովը քննարկել է TRIPP-ն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ

06.10.2026 16:01

Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք

06.10.2026 15:18

Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին

06.10.2026 15:12

Իրանի խորհրդարանում սկսվել է Աբբաս Արաղչիի իմփիչմենթի գործընթացը

06.10.2026 15:04

Ճակատենի ութ սրբավայրերը, որոնցից մեկը գերության մեջ է, երկուսը՝ հայ–ադրբեջանական շփման գծում

06.10.2026 11:51