«Մենք ինքներս բոլորին կճնշենք»․ Պուտինը՝ «Ռոսատոմի» ղեկավար Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ

29.09.2026 12:53
374

Հանդիպումը կայացել է երկուշաբթի՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օրվա առթիվ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով երկրի վրա արտաքին ճնշման մասին` հայտարարել է, որ Ռուսաստանն «ինքը բոլորին կճնշի»։ Դիտարկումը հնչել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ հանդիպման ժամանակ։

Պետական կորպորացիայի ղեկավարը, ներկայացնելով հետագա ծրագրերը, նշել է, որ արտաքին ճնշումը պետք է զարգացման խթան դառնա։

–Հիմա այնպիսի ժամանակաշրջան է, երբ մենք առաջ ենք շարժվելու, և որքան շատ մեզ ճնշեն, այնքան բարձր արդյունքներ կունենանք,–ասել է Լիխաչովը։

–Մենք ինքներս բոլորին կճնշենք,- պատասխանել է Պուտինը։

Հանդիպումը կայացել է այսօր՝ Ատոմային արդյունաբերության աշխատողի օրվա առթիվ։ Զրույցի ընթացքում Պուտինը դրական է գնահատել «Ռոսատոմի» արդյունքները՝ մատնանշելով տնտեսական ցուցանիշները, տեխնոլոգիաների զարգացումը և Ռուսաստանում ատոմային էներգաբլոկների կառուցման ծրագրերի կատարումը։

«Գիտեմ, որ արդյունքները լավն են` և՛ տնտեսական արդյունքները, և՛ տեխնոլոգիաների զարգացումը, և՛ հեռանկարները լավն են։ Այնուամենայնիվ, այն ամենը, ինչ ծրագրել էինք Ռուսաստանի Դաշնության ներսում ատոմային բլոկների կառուցման տեսանկյունից, բոլոր ծրագրերը, որ ժամանակին նախանշել էինք, իրականացված են»,-ասել է նախագահը։

Առանձին քննարկվել է լոգիստիկ ուղղության զարգացումը։ Լիխաչովը հայտնել է, որ «Ռոսատոմը» դարձել է Ռուսաստանի խոշորագույն կոնտեյներային լոգիստիկ ընկերությունը և 4–րդ տեղն է զբաղեցնում ԲՐԻԿՍ-ի երկրների շարքում։

Պուտինն իր հերթին նշել է, որ պետական կորպորացիան այդ ցուցանիշները բարելավելու հնարավորություններ ունի։

Քննարկվել է նաև հատուկ ռազմական գործողության մասնակիցների հետ աշխատանքը։ Լիխաչովը պատմել է «Հայրենիքի պաշտպաններ» («Защитники Отечества») հիմնադրամի հետ «Ռոսատոմ»-ի համագործակցության մասին։

Պուտինն ընդգծել է վիրավոր զինծառայողների համար քաղաքացիական կյանքին վերադառնալուց հետո լիարժեք սոցիալական ադապտացիայի և աշխատանքի տեղավորման համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը։

«Պետք է անել ամեն ինչ, որպեսզի նրանք պահանջված լինեն և իրենց լիարժեք մարդ զգան։ Որպեսզի և՛ սպորտով զբաղվեն, և՛ արժանապատիվ աշխատանք ունենան»,-ասել է նախագահը։

arm.sputniknews.ru

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40