Մենք ո՞նց կարողացանք տղերք, այդքան փորձությունների միջով անցնելուց հետո հավատալ մեկին, ով ոչինչ չուներ արած այս արևի լույսի ներքո․ Աշոտ Մինասյան

27.03.2026 12:47
505

Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ գրել է Աշոտ Մինասյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից։

«Բանտը մի նոր դպրոց է որտեղ ամեն ինչ սկսվում է մի նոր այբուբենից՝ տառ առ տառ:

Էս ինչ լավ էր, որ ինձ բանտարկեցին: Որքան արժանապատիվ, լավ մարդկանց հետ ծանոթացա, որքան լավ բաներ սովորեցի, որ քաղաքացիական կյանքում չգիտեի:

Փակի տակ լինել, չի նշանակում փակված լինել: Մարդ պետք է հոգով ազատ լինի: Ոչ մի պատ կամ ճաղավանդակ չի կարող մարդու հոգին կամ միտքը բանտել:

Ես նառի վրա նստած մտածում եմ անցած մեր փառահեղ օրերի մասին: Ինչպիսի խելահեղ օրեր էին, ինչ հզոր ոգևորություն կար, ինչպիսի փառավոր հաղթանակներ կերտեցինք: Եվ գիտեք ինչու, որովհետև հավատ ունեինք առ Աստված, առ հայրենիք: Բոլորիս թիկունքներին ու կրծքերին խաչ էր նկարած, որտեղ (մեր պատմական հողերում) եկեղեցի էինք տեսնում աղոթք էինք մրմջում, խաչակնքվում, որ տերը պահապան դառնա: Առանց Աստծո օգնության ու օրհնության հաղթանակներ չեն լինում:

Մենք այս ի՞նչ արեցինք, տղերք, մենք այս ի՞նչ արեցինք:

Մենք ո՞նց կարողացանք տղերք, այդքան փորձությունների միջով անցնելուց հետո հավատալ մեկին, ով ոչինչ չուներ արած այս արևի լույսի ներքո: Արածով, ապրածով են հաղթանակներ կերտում տղերք, հավատով են հաղթանակներ կերտում: Ով մեր բոլորի խոսքը Աստծուն էր հասցնում մենք դուրս եկանք իրենց դեմ:

Այդպես չի լինում տղերք, այդպես չի լինում: Մենք դուրս եկանք Աստծո դեմ: Աստված մեզ չներեց:

Վիկտոր Հյուգոն ժամանակին ասել էր.

– Հայրենի՛ք, ես քո պահապան շունն եմ:

Մենք մեր ազգի պահապան շներն էինք, մեր սահմաններին կանգնած: Ինչու հավատացինք անհավատներին, ովքեր եկել էին մեր տեսակին սպանելու, մեկուսացնելու, բանտարկելու, պախարակելու, նվաստացնելու… ոնց խաբվեցինք տղերք:

Տեսակի կռիվ է տղերք, տեսակի կռիվ:

Ակամա հիշեցի Եզոպոսի հայտնի առակը՝ ոչխարների, շների, գայլերի ու հովիվների մասին:

Մենք այս ի՞նչ արեցինք տղերք ,մենք այս ի՞նչ արեցինք»,- գրել է նա։

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01