Մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան, որտեղ կլինի իրավունքի գերակայություն․ Արամ Վարդևանյան

10.05.2026 16:52
380

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանն իր ելույթում անդրադարձավ սյունեցիների պայքարի ոգուն և այն կամքին, որով Սյունիքը տարիներ շարունակ կանգնած է եղել Հայաստանի անվտանգության ու պետականության պաշտպանության առաջնագծում։

Նա խոսեց նաև Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման մասին՝ նշելով, որ քաղաքական գործընթացներում անթույլատրելի են ընտրովի մոտեցումներն ու ճնշումները։ Վարդևանյանը կարևորեց նախընտրական շրջանում բոլոր թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը՝ ընդգծելով, որ ուժեղ պետության հիմքում արդարությունն ու օրենքի գերակայությունն են։

Արամ Վարդևանյանը անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի գործունեությանն ու վաստակին՝ նշելով, որ նրա անունը տարիներ շարունակ կապվել է բարեկեցության, աշխատատեղերի ստեղծման, լայնածավալ բարեգործության և ազգային արժեքների պահպանման հետ։

«Հետապնդումներ տեսել է նաև Գորիսը, բայց դա երբեք չի կոտրել մարդկանց կամքը և այսօր էլ ազդեցություն չի ունենալու ժողովրդի ընտրության վրա։ Մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան, որտեղ կլինի իրավունքի գերակայություն, արդարություն և արժանապատիվ կյանք յուրաքանչյուր քաղաքացու համար»,- նշեց նա։

Ելույթն անցավ բուռն արձագանքների ու աջակցող կոչերի մթնոլորտում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40