«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր խոշոր ձեռնարկությունները լինեն հաջողակ». Կարեն Կարապետյանն այցելել է Սյունիքի մարզի հանքարդյունաբերական ձեռնարկություններ

13.03.2017 11:49
1940

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ: Ձեռնարկության ղեկավարությունը վարչապետին ներկայացրել է 2016թ. ֆինանսական ցուցանիշները եւ 2017թ. կանխատեսումները շուկայի արձագանքի ու ակնկալվող ծավալների վերաբերյալ: Կարեն Կարապետյանն առաջարկել է պասիվ դիտորդի կարգավիճակում չսպասել, թե շուկան երբ բարենպաստ կդառնա եւ կառավարություն ներկայացնել ծրագիր՝ միջոցառումների, ներդրումների եւ քայլերի որոշակի փաթեթ, որոնք կնպաստեն ձեռնարկության արդյունավետության բարձրացմանը: Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել կոմբինատին աջակցության հնարավորությունները: «Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր գործարարները, նման խոշոր ձեռնարկությունները լինեն հաջողակ, ներդրողները բավարարված լինեն իրենց եկամտաբերությունից, որովհետեւ դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը մեր բոլորի բարեկեցիկ ապագան է: Դա աշխատավարձ է, նոր աշխատատեղեր, սոցիալական պատասխանատվություն եւ, վերջիվերջո, հարկեր: Սպասում ենք ձեռնարկության ֆինանսական վիճակի առողջացման, բարելավման վերաբերյալ ձեր առաջարկություններին», - նշել է կառավարության ղեկավարը:

Ագարակից վարչապետ Կարապետյանն ուղևորվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, շրջայց կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, ցուցանիշներին եւ զարգացման ծրագրերին:

Կառավարության ղեկավարը եղել է նաեւ մարզի Սյունիք համայնքում կառուցվող «Սյունիք Ֆուդ» գործարանի տարածքում: Ընկերությունը նախատեսում է Սյունիքի մարզում զբաղվել մրգի եւ բանջարեղենի պահածոների վերամշակմամբ: Վարչապետին են ներկայացվել ներդրումային ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքը, արտադրության եւ արտահանման կանխատեսվող ծավալները: Նշվել է, որ ներդրումային ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 210 աշխատատեղ:

Կիրակի, 12 Մարտ 2017
gov.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40