«Մեր դիրքորոշումը հայտնի է». ԱԳՆ-ի արձագանքը «Թրամփի ուղու» մասին Վելայաթիի կոշտ հայտարարությանը

16.12.2025 15:23
502

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի մեկնաբանում Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականի՝ Իրանում ՀՀ դեսպանի հետ հանդիպմանը Թրամփի ուղու վերաբերյալ արված հայտարարությունը։

Ըստ իրանական կողմի հաղորդագրության՝ Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է, որ «Թրամփի ծրագիրը» գործնականում նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, պարզապես այլ անվան տակ, այդ իսկ պատճառով Իրանը կտրանապես դեմ է դրան։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ այդ ծրագիրն այժմ առաջ է մղվում ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մուտք գործելու միջոցով։

«Իրանը ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն: Միջանցքը կարող է հնարավորություն տալ ՆԱՏՕ-ին ներկայություն ունենալ Իրանի հյուսիսում՝ անվտանգային լուրջ ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում։ Փորձը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը սկզբում թվացյալ տնտեսական նախագծերով թափանցում է զգայուն տարածաշրջաններ, սակայն աստիճանաբար այդ ներկայությունն ընդլայնվում է՝ ներառելով ռազմական և անվտանգային բաղադրիչներ»,- իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Վելայաթին։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց դիրքորոշումը հայտնի է։

«Հանդիպման վերաբերյալ ՀՀ դեսպանության կողմից տրվել է հաղորդագրություն, խնդրում եմ առաջնորդվել դրանով»,- հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ դեսպան Գրիգոր Հակոբյանը հայտնել է Վելայաթիին, որ «TRIPP» ուղին կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի  փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար: «ՀՀ դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը և փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40