«Մեր կյանքի գնով կանգնած ենք». Հայր Աթանասը շարունակում է հոգեւոր ծառայությունը Դադիվանքում

09.10.2021 10:29
1398

Մայիսի 2-ից առ այսօր որեւէ ուխտավոր չի այցելել Դադիվանք` ադրբեջանական կողմի դրած սահմանափակումների պատճառով: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց այս պահին Դադիվանքում հոգեւոր ծառայություն իրականացնող Հայր Աթանաս Սարգսյանը:

«Չգիտեմ, թե այս վիճակը ինչքան կշարունակվի, բայց լիահույս եմ, որ որոշակի լուծում կլինի: Կաթողիկոսը այս առումով աշխատանքներ է տանում եւ տեսնենք` ինչ կլինի»,-ասաց նա:

Հոգեւոր սպասավորը նշեց, որ իրենք այս պահին լիարժեք մեկուսացման մեջ են գտնվում, չորս կողմից ադրբեջանցի զինծառայողներ են` բավական մեծ քանակությամբ, եկեղեցին, սակայն, հսկվում է ռուս խաղաղապահների կողմից:

«Չնայած այս ամենին, բացարձակ վախ չկա: Եկեղեցին կանգուն է, որեւէ բան չի եղել, մենք մեր կյանքի գնով կանգնած ենք, փորձում ենք ընկած քարը բարձրացնենք եւ չթողնենք, որ քանդեն: Եւ ֆիզիկապես, եւ հոգեպես է մեր զոհողությունն այս պահին եւ հուսամ` ապարդյուն չի անցնի: Մի քանի անգամ ուդիներ են եկել, ուխտագնացություն են կատարել, ինչ-որ հոգեւոր արարողություններ են իրականացրել, ու հետ են գնացել»,- պատմում  է նա:

Հայր Աթանասի կարծիքով` Դադիվանքի ապագան ուղիղ համեմատական է երկրի ապագայի հետ, ճիշտ է` անորոշ է ամեն ինչ հիմա, սակայն կարեւորը հավատքն է, որը պետք չի կորցնել:

«Ով հավատա, նրան կտրվի… կարեւորը հավատքն է այս պահին, որ մարդիկ հույսները չկորցնեն առ Աստված, առ հայրենիք: Ով հավատ կունենա, տեղի կունենա անհնարինը, մենք այդ հավատքով ենք այստեղ` հրաշքի ենք սպասում: Տխուր է, որ արդեն երկրորդ տարին է` առաջին ձյունը Դադիվանքում դիմավորում ենք այս պայմաններում»,- հավելեց հայր Աթանասը:

Հիշեցնենք, որ Դադիվանքը Հայ առաքելական եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է։ Գտնվում է Քարվաճառի շրջանում, որն էլ նախորդ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է վանքի հարեւանությամբ:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40