Մեր նախաձեռնությանը միացել է 61 իրավաբան. Ռուբեն Մելիքյան

17.02.2020 22:30
1318

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Արդեն տեղյակ եք, որ մի խումբ իրավաբաններ նախաձեռնել են ապրիլի 5-ին նշանակված Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «ՈՉ»-ի հանրային պաշտպանությունը:

Մենք արդեն բազմիցս հայտարարել ենք, որ քաղաքական իշխանության նախաձեռնած հանրաքվեն հակասահմանադրական է՝ թե՛ բովանդակային և թե՛ ընթացակարգային առումներով։ Բայց ցավոք, հանրաքվեն, այնուամենայնիվ, նշանակվեց, և այժմ այն «դե ֆակտո» իրողություն է դառնում։

Այսպիսով, առանց այն էլ լրջորեն վիճելի սահմանադրականությունից և իրավաչափությունից զատ՝ օբյեկտիվորեն առաջանում է նաև նշանակված հանրաքվեի արդարացիության խնդիր։

Ինչպես արդեն հայտարարել ենք՝ մեր նախաձեռնության հիմնական նպատակներն են․

1) ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ հավասարության հիմունքներով հասու լինելու ինչպես «Այո», այնպես էլ «Այո»-ն բացառող մյուս տարբերակները հիմնավորող փաստարկներին։

2) ՀՀ քաղաքացիներին և միջազգային հանրությանը հնարավորություն տալ ունենալու վստահություն, որ քվեարկության արդյունքները եղել են վերահսկելի և բողոքարկելի։

Մենք վստահ ենք, որ մեր նախաձեռնությունը միտված է ի շահ Հայաստանի Հանրապետության: Մենք անելու ենք ամեն բան, որպեսզի հանրությունը խուսափի «ԱՅՈ» և «ՈՉ» կողմերի միջև սուր առճակատումներից: Մենք ջանքեր ենք գործադրելու, որ այս ընթացքում բացառվեն հանրությանը գույների բաժանելու և ատելություն քարոզելու արատավոր երևույթները:

Մենք գիտակցում ենք, որ կարող ենք դառնալ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության քննադատության թիրախ, սակայն մեզ համար առավել կարևոր է պետության շահը, քան արհեստական և ժամանակավոր բնույթ կրող հնարավոր ամենասուր քննադատությունները:

Այսպիսով` հայտարարում ենք, որ արդեն ձևավորվել է 61 իրավաբանների բաղկացած նախաձեռնող խումբ, և փետրվարի 18-ին ժամը 9:00-ին անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

ՀԳ. Հատկանշական է, որ մեր նախաձեռնությանը միացել է 61 իրավաբան: Նկատենք, որ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորվում են դատական պաշտպանության և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու հիմնարար իրավունքները:

ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ»:

 

lurer.com

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01