Մեր ոլորտը տնտեսության և պետության հենասյուներից է․ Վարդան Ջհանյան

23.09.2026 17:58
346

Աշխարհաքաղաքական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է ուժեղ տնտեսություն ունենալ, որպեսզի երկրի բացվելուց չվախենանք, այլ, ընդհակառակը, ուրախանանք դրանով։ Իսկ եթե վախենում ենք, թե սահմանի բացումից հետո կթուլանանք, նշանակում է՝ տնտեսության մեջ ինչ-որ բան այն չէ։ Սեպտեմբերի 23-ին Հայաստանի տնտեսական անվտանգության թեմայով համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Մեր ոլորտը չի վախենում դրանից։ Ընդհակառակը, մեր բնագավառն այն ոլորտներից է, որոնք ձևավորում են այդ անվտանգությունը։

Սա տնտեսության այն եզակի ճյուղերից է, որը չի մտահոգվում սահմանների բացմամբ կամ փակմամբ, կամ առնվազն ավելի քիչ է մտահոգվում, քան մյուս ոլորտները։

Մեր ոլորտի զարգացման հիման վրա աճում են այլ ճյուղեր, այլ ձեռնարկություններ, այդ թվում՝ փոքրն ու միջինը։ Հաշվի առնելով տնտեսական կայունության ապահովման գործում մեր բնագավառի կարևորությունը՝ պետք է լիարժեք օգտագործել դրա ներուժը, ինչն այժմ չի արվում։

Մեր ոլորտը տնտեսության և պետության հենասյուներից է, սակայն դրա հնարավորությունները կարող էին շատ ավելի մեծ լինել, հատկապես հիմա, երբ տեսնում ենք կրիտիկական նշանակություն ունեցող մետաղների և հազվագյուտ հողային տարրերի գների աճը», — նշել է Ջհանյանը։

Նա հավելել է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ստորագրած հայ-ամերիկյան հուշագրի առաջին երեք կետերը վերաբերում են հենց իրենց ոլորտին և հետաքրքրում են բոլորին։ «Այսինքն՝ մեր ոլորտը միջազգային ասպարեզում հետաքրքրություն կձևավորի մեր երկրի նկատմամբ, ինչը թույլ կտա կայուն հարաբերություններ հաստատել», — ընդգծել է Ջհանյանը։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40