Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով. Սամվել Կարապետյանի նոր նամակը

28.07.2025 11:18
547

Հրապարակվել է Սամվել Կարապետյանի նոր նամակը.

«Ի՞նչ չհաջողվեց ներկա իշխանություններին․

Չհաջողվեց քնեցնել հայ ժողովրդի կամքը։

Չհաջողվեց հուսահատեցնել մեր երիտասարդներին։ Անցնելով պատերազմների, իշխանական հալածանքների, զրկանքների, անապահովության միջով՝ մնացել են պինդ ու տաղանդավոր, մեր Հայաստանի ապագայի մասին մտածող ու դրանով ապրող։

Չհաջողվեց լռեցնել լրագրողներին և ազատ խոսքը։ Տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլիացների շղթան կոտրվում է, և իրենց աշխատանքը նվիրումով կատարող իրական լրագրողների միջոցով՝ իրականությունը հասանելի է դառնում մեր հանրությանը։

Չհաջողվեց կոտրել Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին, ովքեր տասնյակ տարիներ հերոսաբար պայքարելով՝ բացառիկ հարգանքի արժանի մարդիկ են։ Իրենք հայտնվելով բանտում՝ մահվան բերան են ապրում։ Չնայած, իրենք իրենց և մեր բոլորիս պատիվը միշտ բարձր են պահելու՝ իսկական Հայ տղամարդուն վայել։

Չհաջողվեց կոտրել մեր հավատքը դեպի մեր Եկեղեցու առաքելություն։ Որքան շատ են հալածում հոգևորականներին, այնքան շատ հայ մարդ մեր հոգևորականներից օրհնություն է խնդրում։ Որքան շատ են հարձակվում մեր Եկեղեցու վրա, այնքան շատ են մերոնք համախմբվում մեր Մայր Աթոռի շուրջը։

Գործող փոքրիկ խմբակի այս անհաջողությունների մեջ է մեր ապագան։ Մեր սկզբունքորեն նոր քաղաքական ուժը, մեր նոր ձևավորվող թիմը հիմնված է լինելու հատկապես մեր ազգային լավագույն որակների, ժողովրդի պինդ կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։

Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մեր ձևով»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40