Մեր ժամանակների մեծագույն սյունեցիներից մեկին` Մաքսիմ Հակոբյանին` վերադարձիր, օ՜, վերադարձիր

27.04.2018 16:52
5344

Մեծարգո Մաքսիմ Անուշավանի

Ձեզ եմ գրում ոչ միայն սրտիս անկեղծ թելադրությամբ, այլեւ բազում սյունեցիների ու հատկապես մեր լրատվամիջոցի  ընթերցողների հորդորով:

Ասելիքս հստակ է ու կոնկրետ:

Նախ` իմ մեծագույն ափսոսանքն ու ցավն եմ հայտնում այն կապակցությամբ, որ 2008 թվականից մեր բացառիկ ու մաքրամաքուր բարեկամությունը խաթարվեց եւ որոշ դեպքերում թշնամական դրսեւորումներ ունեցավ:

Ընդ որում` այդ բարեկամությունն իմ եւ Ձեր միջեւ չէր սոսկ, իմ եւ Ձեր ընտանիքի միջեւ չէր միայն, այլեւ Մաքսիմ Հակոբյան երեւույթի  ու «Սյունյաց երկիր» մշակութային երեւույթի միջեւ:

Երկար ժամանակ երկուստեք փորձում էինք ստեղծված տհաճ վիճակի համար մեղմացուցիչ հանգամանքներ ու բացատրություններ գտնել յուրովի, իրար մեղադրել:

Վաղուց, սակայն, այդպես չեմ մտածում եւ քանիցս անգիր զրույցներում արտահայտվել եմ այդ մասին:

Այն անախորժությունը, այն թշնամանքը, որ սկիզբ էին առել տասը տարի առաջ, մի մեղավոր ունի: Այդ մեղավորը ինքս եմ: Թեկուզեւ տարիքի տարբերության հրամայականով, թեկուզեւ հայոց անկախ պետության առջեւ Ձեր անուրանալի վաստակը հաշվի առնելով, թեկուզեւ մեր կիսած աղուհացը հաշվի առնելով, թեկուզեւ «Սյունյաց երկրի» հանդեպ Ձեր անեղծ եւ անկրկնելի հոգատարությունը հաշվի առնելով պարտավոր էի առնվազն զուսպ վերաբերվել տեղի ունեցող զարգացումներին:

Ես սովորաբար անվերապահ եմ ընդունում Սուրբ գրքի պատվիրանները եւ չեմ ամաչում կամ երկնչում այսօրվա խոստովանության համար: Ընդհակառակը` խիղճս հանգիստ է, եւ ուրախ եմ, որ իմ մեջ ուժ գտա` հրապարակավ խոստովանություն անելու եւ սրբագրելու իմ կյանքի ու թերթի տարեգրության այդ էջը:

Ցավոք, նույնը չեմ կարող ասել Վահե Մ. Հակոբյանի հետ ունեցած առնչությունների կապակցությամբ, ում ժամանակին հայտնի պալատականները կարողացան թշնամացնել մեր լրատվամիջոցի հետ, իմ ընտանիքի հետ` օգտագործելով մարզպետական լծակն ու Քաջարանի կոմբինատի ֆինանսական ռեսուրսները: Այդ հարցում եւս ակնկալում եմ Ձեր անկողմնակալ ու ազնիվ ըմբռնումը:

Իհարկե, Ձեր գործն է` կարող եք եւ նշանակություն չտալ թերթի խմբագրի խոստովանությանը, բայց ես այդպես եմ մտածում եւ Սյունիքի սրբավայրերից մեկում անպայման մտածումներս կհնչեցնեմ ի լուր Բարձրյալի:

Այս խոսքերից հետո, բնականաբար, ինչ-որ կաղկանձներ կլսվեն, բայց դա կարեւոր չէ: Ինձ համար կարեւոր եւ սկզբունքային է ուրիշ բան` Ձեզ եմ պարզում իմ եւ «Սյունյաց երկրի» ձեռքը, նաեւ անանձնական խոսքեր հղում  մեր լեռնաշխարհի համար դժվարին ժամին:

Անկեղծորեն`  գիրս գուցեեւ հիմա չծնվեր, եթե չլիներ մի հանգամանք:

Մի քանի օր առաջ մեզ տեղեկություններ փոխանցեցին առ այն, որ Սյունիքի ավազակապետ Վահե Ա. Հակոբյանը սնապարծորեն ու լկտիաբար հայտարարել է, թե խլել է Մաքսիմ Հակոբյանի ունեցվածքի մեծ մասը, մնացյալի զավթումն էլ շարունակվում է:

Ճիշտն ասած՝ մինչ այդ էլ` երկու-երեք  ամիս շարունակ, նման խոսակցություններ էին շրջանառվում:

Օրեր առաջ syuniacyerkir.am կայքում մի քանի տող գրվեց այդ մասին: Եւ բազմաթիվ հեռախոսազանգեր ստացանք այդ առիթով` մարդիկ ոչ միայն դատապարտում էին ավազակապետի արարքը, այլեւ դա համարում սյունեցիների արժանապատվությունը վիրավորող հանգամանք: Նաեւ պատրաստակամություն էին հայտնում, Հայաստանի գործող օրենքների շրջանակում, Վահե Ա. Հակոբյանի ձեռքից վերցնել թալանածը եւ ուզում են այդ կապակցությամբ Ձեր դիրքորոշումն իմանալ:

Հիմա՝ անանձնական որոշ հարցերի մասին, ինչպես խոստացել էի:

Մեծարգո Մաքսիմ Անուշավանի

Այդ Դո՞ւք չէիք, որ բոլորիս համերաշխության, սիրո, փոխադարձ հանդուրժողականության հորդոր էիք հղում անընդհատ: 

Դո՞ւք չէիք, որ հիշեցնում էիք` հայոց անկախ պետությունն անսակարկելի արժեք է, որ դրանից վեհ արժեք չկա բնության մեջ:

Դո՞ւք  չէիք, որ ասում էիք` Սյունիքը մեր սրբավայրն է, մեր սկիզբն ու ավարտը, մեր վաղվա օրը, հայոց պետականության ու հայոց արժանապատվության ողնաշարը:

Դո՞ւք չէիք, որ մեզ դաս էիք տալիս` ավելի լավ է հայրենի երկրամասում մի ծառ տնկել, քան ուրիշ տեղ անտառներ հիմնել:

Դո՞ւք չէիք, որ դողում էիք ամեն մի սյունեցու կյանքի եւ առողջության համար ու մեծագույն պատրաստակամությամբ կանգնում ամեն մի հիվանդի սնարի կողքին:

Դո՞ւք չէիք, որ ամեն մի գյուղի, ամեն մի կոլեկտիվի խնդիրը Ձեր անձնական հոգսն էիք համարում:

Դո՞ւք չէիք, որ սեփական առողջության զոհաբերումով պայքարում էիք Քաջարանի կոմբինատի ներդաշնակ զարգացման համար՝ չենթադրելով նույնիսկ, որ երբեւէ այն կդառնա խոզերի բաժին:

Դո՞ւք չէիք, որ Սյունյաց աշխարհի՝ հազարամյակներով ձեւավորված արժեքները, մեր մշակույթը, մեր դպրոցը, հայոց Մատենադարանը, Աստծո երկրային տաճարները մեր լինելության վեմ քարն էիք համարում: 

Եվ այդպես՝ շարունակ…

Ձեր այդ պատկերացումները պահանջված ու արդիական են նաեւ այսօր:

Եվ եկել է ժամը, որ նաեւ Ձեր մասնակցությամբ կյանքի կոչենք այդ պատկերացումները:

Վերադարձեք եւ ոչ թե երբեմն-երբեմն այցելեք Սյունիք, բնակվեք այն տանը, որի պատերի ամեն մի քար համարյա թե Ձեր ձեռքերով եք դրել եւ ուրախացել: Ասում էիք՝ ամեն մի  հայ անպայման տուն պիտի կառուցի իր բնօրրանում:

Ձեր վերադարձը, հավատացեք, միայն Ձեզ համար չէ: Ձեզ իրոք մարդիկ սպասում են, թեեւ խոսքն ամենեւին պատմության անիվը շրջելու մասին չէ:

 Այս օրերում մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններից (իմ պատկերացմամբ) սիրո, բարեկամության, համերաշխության լույս է ճառագում: 

Ձեր այդ քայլով Սյունիքում կավելանան սերն ու համերաշխությունը, նաեւ հանդուրժողականությունը, քանի որ մարդիկ Ձեզ ակնածանքով, պատկառանքով ու երախտագիտությամբ են հիշում:

Դա շատ կարեւոր է, քանզի միայն համերաշխությամբ եւ սիրով, իրար նեցուկ կանգնելով, քրիստոնեաբար իրար ներելով կարող ենք Սյունիքն ազատագրել պիղծ գաղութարարներ Վահե Ա. Հակոբյանից, Մհեր Պոլոսկովից, Զարուհի Տոնապետյանից եւ մյուսներից:

Հավատացեք, մեծ ավերածություններ են նրանք գործել Սյունիքում, մեծ աշխատանք են տարել՝ ազնիվ եւ պետականանվեր սյունեցիների մեջ Հայաստանի Հանրապետության հանդեպ ատելություն սերմանելու, Հայաստանի օրենքները ծաղրելու ուղղությամբ:

Հավատացեք, Սյունիքի ազատագրումը համապետական, համազգային խնդիր է: 

Իսկ վերադարձով եւս մեկ անգամ կհավաստեք Ձեր իսկ՝ տարիներ առաջ հռչակած կարգախոսը՝ մեզ համար Հայաստան աշխարհը սկսում է մեր փոքր հայրենիքից, որի անունն է Սյունիք կամ Սիսական:

Մնացյալը, ինչպես ասացի, Ձեր որոշելիքն է:

Մի բան էլ. Դուք միշտ, որքանով հիշում եմ, գնահատել եք իմ ուղղամտությունն ու անկեղծությունը: Հիշելով ու գնահատելով դա, ուզում եմ ոչ միայն Ձեզ, այլեւ Երեւանում, արտերկրում բնակվող նշանավոր սյունեցիներին մի գաղտնիք ասել. գիտե՞ք, թե սովորական մի թշվառական, կիսագրագետ մի չինովնիկ, մի թերխաշ Վահե ինչպես կարողացավ թքնել Սյունիքի ու սյունեցու արժանապատվության վրա:

Դուք՝ բոլորդ, Ձեզ հեռու պահեցիք բնօրրան Սյունիքից, բոլորդ այստեղ կատարվող ամոթալի եւ նվաստացուցիչ իրադարձություններն ուրիշի ցավ համարեցիք եւ ոչ Ձեր անձնական ցավը, բոլորիդ թվաց, թե կարելի է փոքր հայրենիքը նաեւ հեռվից սիրել:

Ավազակախումբը դրան զուգահեռ եւ դրանից օգտվելով կիրառեց օսմանցիներին բնորոշ մի այլ հնարք եւս. մեր երկրամասում, մեր հայրենակիցներից հավաքեցին քաղաքական եւ մարմնական անառակների մի բույլ («լավ տղաներ», համայնքի ղեկավարներ, մարմնավաճառներ)՝ տեղացիների ձեռքով տեղացիներիս ստորացնելու համար:

… Թող Ձեզ հետ միասին Սյունիք վերադառնան եւ երկրամասի համար պատմական այս ժամին սյունեցիների կողքին կանգնեն մեր լեռնաշխարհի մյուս նշանավոր զավակները եւս:

Իսկ անառակների բույլը, որ հավաքագրվել էր (ասպատակներին սպասարկելու համար), պետք է գոնե հրապարակավ ապաշխարություն խնդրի Սյունյաց աշխարհից:

Այո, եկել է անձնական նեղացածությունը, անձնական շարժառիթները մի կողմ դնելու եւ համախմբվելու ժամանակը:

Ուրիշ ճանապարհ չկա…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25