Մերձավոր Արևելքի ճգնաժամը փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները. Լավրով

17.04.2026 17:00
416

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

 Պարսից ծոցի ճգնաժամը, որն արդեն ընդգրկել է ամբողջ Մերձավոր Արևելքը, արմատապես փոխում է Եվրասիայի երկրների անվտանգության միտումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ճգնաժամը, որը ստեղծվել է Պարսից ծոցի շրջանում և ընդգրկել է, ըստ էության, ամբողջ Մերձավոր Արևելքը, արմատապես փոխում է ընդհանուր միտումները եվրասիական մայրցամաքում, այդ թվում՝ երկրների անվտանգության ապահովման ուղիների տեսանկյունից», – ասել է նա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։

 

Նախարարը հայտնել է, որ ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստում քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի աննախադեպ սրացումը։

«Հատուկ ուշադրություն է դարձվել Պարսից ծոցի գոտում լարվածության աննախադեպ սրման տարբեր ասպեկտներին, որոնք պայմանավորված են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ագրեսիայով», - ասել է Լավրովը:

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:

Ավելի ուշ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:

ԱՄՆ ռազմածովային ուժերը ապրիլի 13-ին սկսեցին շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստները։ Վաշինգտոնը վստահեցնում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ անցնել նեղուցով, եթե դրա համար չեն վճարել Թեհրանին: Իրանի իշխանությունները վճար կիրառելու մասին չեն հայտարարել, բայց խոսել են նման ծրագրերի մասին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40