Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամլո–ծառայության աշխատակիցները շփոթել են Ադրբեջանը Հայաստանի հետ։
Գերմանիայի կանցլերի Բաքու կատարած այցի ժամանակ նրա Instagram-ի պաշտոնական էջում քաղաքի տեսարան է հրապարակվել՝ «Ողջույն Ադրբեջանից» վերնագրով։
Սակայն տեսանյութում Երևանն է, որտեղ երևում են ոչ միայն քաղաքի փողոցները, այլև Արարատ լեռը,– գրում է Sputnik գործակալությունը։
Գերմանիայի կանցլերի այցը Հարավային Կովկաս սկսվել է օգոստոսի 23-ին։ Առաջին երկիրը, որ նա այցելել է, Վրաստանն է եղել։ Այնուհետև քաղաքական գործիչը Հայաստան է ժամանել, իսկ շաբաթ օրը, օգոստոսի 25-ին բանակցությունների է մեկնել Ադրբեջան։
1in.am