Մերժում ենք գործող օրենսգրքով ընտրություններ անցկացնելու որոշումը․ ՀԱԿ

18.03.2021 18:38
1242

Այսօր՝ մարտի 18–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Իշխանության եւ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների կողմից հնչած հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ նշյալ քաղաքական ուժերն եկել են համաձայնության՝  արտահերթ խորհրդարանական ընտրությունները  անցկացնելու գործող Ընտրական օրենսգրքով՝ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմամբ։ Այդպիսի ահազանգ մարտի 15-ին համատեղ հայտարարությամբ հնչեցրել էին նաև շուրջ երեք տասնյակ հասարակական կազմակերպություններ։ 

Մինչդեռ, 2021 թ. մարտի 9-ին Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության կողմից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ Որոշակի թերություններով հանդերձ, օրինագիծը լուծում է ընտրությունները գաղափարական, քաղաքական հիմքով անցկացնելու խնդիրը, քաղաքական համակարգը առավելապես զերծ պահելով գործող Ընտրական օրենսգրքի ընձեռած՝ ընտրակեղծարարության եւ ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի օգտագործման համակարգային հնարավորություններից։ Առանցքային նշանակություն ունի, հատկապես, անցումը պարզ  համամասնական ընտրակարգի և այսպես կոչված «ռեյտինգային» համակարգի ապամոնտաժումը, որը ծրագրային հենքի վրա պայքարն ընտրություններում ըստ էության փոխարինում էր փողատերերի եւ կրիմինալ  հեղինակությունների մրցակցության։ Հայաստանի քաղաքական ուժերը հետևողականորեն հետապնդել են այդ նպատակը շուրջ 15 տարի, և դրա շուրջ ձևավորվել էր լայն հասարակական կոնսենսուս՝բացառությամբ Հանրապետական կուսակցութան։

Վերահաստատելով մեր մշտական դիրքորոշումն առ այն, որ նախկին իշխանությունների կողմից զանգվածային ընտրակեղծարարության գործադրմամբ մեր հասարակությանը պարտադրված «մեծամասնական-ռեյտինգային» ընտրակարգը եղել է քաղաքական կոռուպցիայի եւ պետական ու քաղաքական համակարգերում ճգնաժամերի առաջացման հիմնական պատճառներից մեկը՝ ծառայելով որպես իշխանության վերարտադրության ապահովման կարևորագույն գործիք, կտրականապես մերժում ենք այդ օրենքով ընրություններ անցկացնելու որոշումը։

Համոզված ենք, որ առկա քաղաքական ճգնաժամի առաջարկվող լուծումն առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության,  ընդամենը ծառայելու է խորհրդարանական կուսակցությունների կոնյունկտուրային շահերին եւ հրահրելու նոր քաղաքական ճգնաժամեր։ Հետևաբար, իրադարձությունների այդօրինակ զարգացումը կլինի ոչ այլ ինչ, քան  հասարակության թիկունքում հյուսված դավադիր գործարք։ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ուղղակի պատասխանատվություն են կրելու Հայաստանի քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված ծրագրի ձախողման համար։

Ուստի, հույս ենք հայտնում, որ խորհրդարանական քաղաքական ուժերը կառաջնորդվեն ոչ թե իրավիճակային նկատառումներով, այլ հավատարիմ մնալով նախկինում հայտնած սեփական դիրքորոշումներին, կդրսևորեն այս պահին Հայաստանին այդքան անհրաժեշտ հետևողականություն և սկզբունքայնություն, արագ կընդունեն Ընտրական նոր օրենսգիրքը, ինչը թույլ կտա երկրում առկա քաղաքական ճգնաժամը հաղթահարել արդար ընտրությունների միջոցով։

ilur.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40