Մեծ Բրիտանիան թարմացրել է Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոյի ուղեցույցը

13.01.2023 10:32
929

Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի և միջազգային զարգացման հարցերի նախարարությունը և Արտահանումերի վերահսկման միացյալ վարչությունը թարմացրել են Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոյի վերաբերյալ իրենց ուղեցույցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փոփոխությամբ հստակեցվում է հետևյալը.

«Ռազմական սարքավորումների ցանկում ներառված ապրանքների մատակարարումն այլ վերջնական օգտագործողներին, ինչպիսին են մարդասիրական, խաղաղապահ, հետազոտական կամ լրատվական կազմակերպությունները, չեն համարվի էմբարգոյի ենթակա, եթե չկա որևէ պետության զինված ուժերի, ոստիկանության կամ անվտանգության ուժերի նկատմամբ դիվերսիայի հստակ վտանգ»։

1992 թվականի փետրվարին ԵԱՀԿ-ն բոլոր մասնակից երկրներից պահանջել էր էմբարգո սահմանել «Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություն իրականացնող ուժերին զենքի և զինամթերքի բոլոր մատակարարումների վրա»։ Այս էմբարգոն դեռ գործում է։

2014 թվականի հուլիսի 2-ին Միացյալ Թագավորությունը հստակեցրել էր, որ զենքի էմբարգոն տարածվում է Միացյալ Թագավորության ռազմական ցուցակի (որը հանդիսանում է Միացյալ Թագավորության արտահանման ռազմավարական հսկողության ցուցակների մի մասը) բոլոր ապրանքների և տարրերի արտահանման, մատակարարման կամ առաքման վրա, որոնք կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի շրջանում կամ Ադրբեջանի և Հայաստանի ցամաքային սահմանին:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01