Մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը

01.10.2019 18:51
1235

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում քննարկվել է բնական գազի մատակարարման և փոխադրման ոլորտում ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորմանը, ինչը կնպաստի ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ անվտանգության, տնտեսական ինտեգրացիայի մակարդակի և համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ նիստի ընթացքում  ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր: «Ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ներպետական գործընթացները ժամանակին ավարտելու համար, ինչը հնարավոր դարձրեց այս փաստաթղթի ստորագրումը»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտնեց նաև, որ Սինգապուրի և Հայաստանի միջև ստորագրվելու է ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ հոկտեմբերին ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող ժամանակավոր համաձայնագիրը: Հայաստանը մեծապես շահագրգռված է այդ համաձայնագրի իրականացմամբ և ԵԱՏՄ-ի և մեր հարևան, բարեկամ Իրանի միջև համագործակցության զարգացմամբ»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում:

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40