Մեծարվեցին վաստակաշատ կանայք

22.03.2017 15:00
1961

Մարտի 20-ին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում հավաքվել էին՝ մեծարելու Կապանի վաստակաշատ կանանց, ովքեր իրենց ոլորտում նշանակալի ավանդ են ունեցել քաղաքի պատմության մեջ: Կանանց տոնի միամսյակի շրջանակներում ցերեկույթը կազմակերպել էր մարզային գրադարանի արվեստի բաժինը, որի աշխատանքի շնորհիվ նմանատիպ միջոցառումներն արդեն ավանդույթի ուժ են ստանում:

Օրվա հերոսների՝ Նորա Բաղդասարյանի, Էլմիրա Սարգսյանի, Գրետա Մարգարյանի, Նինա Ղազարյանի, Արեւիկ Դադայանի կյանքն ու գործունեությունը նախ ներկայացրին բաժնի աշխատակիցները, այնուհետեւ խոսքը փոխանցվեց նրանց: Հաճելի հուշեր, անցած ուղու իմաստավորում, բարեմաղթանքներ հնչեցին կապանցի երախտավորների շուրթերից, իսկ սահիկահանդեսով ցուցադրվեցին նրանց լուսանկարները, տարբեր տարիների ստացած պատվոգրերն ու մրցանակները: Էլմիրա Սարգսյանը եւ Արեւիկ Դադայանը ներկաների ուշադրությանը ներկայացրին նաեւ իրենց ստեղծագործությունները:

Երաժշտական կատարումներով ներկաներին ողջունեցին Կապանի թիվ 3 երաժշտական դպրոցի սաները:

Սյունիքի մարզպետարանի մշակույթի բաժնի պետ Սարգիս Դավթյանը, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լեւոն Մարգարյանը, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Ռիտա Օվչյանը եւ Կապանի Ալ.Շիրվանզադեի պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, շնորհավորելով եւ գեղեցիկ բարեմաղթանքներ հղելով ներկաներին, եւս մեկ անգամ արժեւորեցին իրենց բազմավաստակ աշխատանքով աչքի ընկած կանանց գործունեությունը:

Մարզային գրադարանի տնօրեն Լիաննա Գասպարյանը ՀՀԿ կանանց խորհրդի կողմից նվերներ եւ ծաղկեփնջեր հանձնեց օրվա հերոսներին, իսկ վաստակաշատ մանկավարժ Մանյա Մարտիրոսյանին՝ գրադարանի տված շնորհակալագիրը հանձնվեց քրոջը՝ Էլմիրա Սարգսյանին՝ գրադարանին գրքեր նվիրաբերելու համար:

Դե իսկ կանանց հղված բարեմաղթանքներն էին առողջություն, արեւշատություն, երջանկություն, գործին նվիրվածություն, ջերմություն, անսպառ եռանդ…

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40