ՄՀԵՐԸ ՄԻ ԲԱՆ ԱՍԵ՞Լ Է, ՎԱԶԳԵՆ,- ՀԱՐՑՆՈՒՄ ԵՄ ՆՐԱ ՄԵԾ ՏՂԱՅԻՆ

27.01.2019 11:59
1286

Ուրիշ մարդ էր Մհերը՝ սրտացավ, բարի ու մեծ, շատ մեծ սիրտ ունեցող։ Մեծ սիրտ ունեցողների սիրտը սովորաբար չի դիմանում։ Հայտնվում էր դժվարին պահերին ու այնքան անսպասելի, աննկատ էր կիսում ցավդ, ասես հենց դա էր նրա առաքելությունը։ Երբեք իր դառը մտորումները չէր փաթաթում «մոտիկ մարդկանց վզին», լուռ, անտրտունջ տանում էր։ Իմացա, որ մահից ժամեր առաջ նա շնորհավորել է մեր ընդհանուր ընկերներից մեկի ծննդյան օրը․

HayNews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը «Նուբարաշեն» ՔՀԿ-ից․․․

Յուրաքանչյուրիս համար, անկախ տարիքից սպասված ու սիրված մնում է հենց ծննդյան օրը․․․

Անդավաճան ընկեր, հարգված բարեկամ, մեծատառով մարդ ու անհատ, ստիպված եմ ծննդյանդ հերթական տարեդարձը շնորհավորել կալանավայրից:

Փոքրիկ ու գեղեցիկ ընտանիք ուներ՝ երկու զավակ՝ 22 և 26 տարեկան։ Ոչ մեկին չհասցրեց ամուսնացնել։ Հայրն ու մայրը ապրում են Սիսիանում։ Վերջին անգամ, երբ հանդիպեցի Մհերին, մի երկու տարի առաջ, ասացի՝ Մհեր դու երջանիկ մարդ ես, ծնողներ ունես, ժպտաց՝ դրա համար էլ միշտ փոքր եմ մնում։

Երբ լսեցի դեպքի մասին, զանգեցի մեծ տղային՝ Վազգենին, կիսելու վիշտը, հարցրի․

-Մհերը մի բան ասե՞լ է Վազգեն։

-Արգելանք կար, մենք նրան չէինք կարող տեսնել,- պատասխանեց։

-Այնուամենայնիվ ինչ որ բան  փոխանցե՞լ է։

- Դե ասում էր՝ դուք ձեզ լավ նայեք։

- Չէի՞ք կարող այնպես անել, որ հացադուլից դուրս գար։

-Շատ ենք փորձել, չէր օգնում։ Մտածում էր, որ այդպես իր ձայնը լսելի կլինի։

Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանը եղել է Haynews.am կայքի պատասխանատուն, մեղադրվում էր կաշառքի միջնրդություն կատարելու մեջ և կալանավորվել էր 2018 թվականի դեկտեմբերի 3-ին: Դրանից երկու օր անց՝ դեմտեմբերի 5-ին, հացադուլ էր հայտարարել և 44 օր շարունակ հրաժարվել սնունդ ընդունել, պաշտպանի խոսքով՝ այս ընթացքում միայն ջուր է խմել: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մեկ շաբաթ առաջ մերժել է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այսօր մահացած Մհեր Եղիազարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը,- հայտնել է նրա պաշպան Վահե Արմենակյանը:

Ինչպես է արձագանքում ֆեյսբուքը․

Աիդա Ենգիբարյան

Կոպիտ սխալների գինը անդառնալի և ճակատագրական հետևանքների է հանգեցնում...ահավասիկ՝ վճարում է ժողովուրդը....

Արթուր Հայրապետյան

Երբ Հայաստանում լրագրողը հացադուլ է անում, ոչ մեկը տեղից չի շարժվում.. հացադուլի մեջ գտնվող լրագրողը մահանում է՝ անտարբերության.. "արդարադատության" պատճառով, որովհետեւ Մհերի մեղքը ապացուցված էլ չէր.. ու ցավոք սրտի կալանավայրում քառասունչորս օր հացադուլի մեջ գտնվող մարդու մասին ոչինչ չգիտեինք, իմանում ենք այն ժամանակ, երբ արդեն մարդը չկա։
Անտարբերության զոհ..

Իսկ ո»վ է պատասխան տալու Մհերի համար

 

Արփինե Հախվերդյան

Երբ հանրության ուշադրության դաշտում մեխվում են կեղծ օրակարգեր, կարևորն ու հրատապը դուրս է մնում։

44-օրյա հացադուլ, մահվան ելքով...

Zaruhi Mejlumyan

Երբ չկա հանրայնորեն ձևավորված արդարադատության ու մարդասիրության արժեքների պահանջ կամ կա այդ արժեքների սոսկ սելեկտիվ կիրառման պահանջ, նույն հանրության անունից պետությունն իրեն դահիճ կկարգի: Մի բան հաստատ է՝ հանրության թողտվությամբ է կատարվում այս ամենը:

Andranik Ohanjanyan

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ հացադուլի արդյունքում մարդ մահացավ։
Էական չի, որ լրագրող էր ու կուսակցության փոխնախագահ, էական չի, որ առանց նրա մեղքը ապացուցելու 44 օր բանտում էր, էական չի, որ հացադուլի մասին հասարակությունը տեղյակ չէր։

Էականն էնա իմ համար, որ իմ պետությունը հոգ չի տարել իր քաղաքացու կյանքի համար։

 

Vahram Sargis Petrosyan

44 օրյա հացադուլից հետո էսօր Նոր Հայաստանի բանտում մահացել ա Հայնյուզ կայքի պատասխանատուն:
Մարդու ոչ մեղքնա ապացուցված եղել, որ դատավճիռա եղել, բայց անգամ ծայրահեղ վիճակում պետությունը տեր չի կանգնել: դատարանն էլ մերժել ա կալանքը փոխելու միջնորդությունը:

Մհեր Եղիրազարյանը պատերազմի հաշմանդամ էր: 44 օր փաստաբանները անընդհատ ահազանգում էին, որ մարդը մեռնում ա, բանի տեղ դնող չկար:
էշի տղա սաքունցները, իոաննիսյանը, ժաննալեքսանյանները հասկացանք, որ քյար չունեն ծպտուները չեն հանում, Արտակ Զեյնալյան բա դու՞՞՞՞՞
էս ինչ կենդանություն ա՞
վատ եք՞՞՞ արա

 

Alla Grigoryan

44 օրվա լռությու՞ն, մի քիչ էլ լռեին, մահվան մասին էլ չէինք իմանա (((

Հմայակ Մկրտչյան

Այսօր՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացած "Հայոց արծիվներ միասնական Հայաստան" կուսակցության նախկին փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Մհեր Եղիազարյանը, որը 40 օրից ավելի հացադուլավոր էր, իր հանդեպ հարուցված կաշառքի վերաբերյալ մեղադրանքը համարելով շինծու՝ այս իշխանության առաջին զոհն է։

Navasard Khachatryan

.............Չգիտեմ ինչ ա փոխվել ու փոխվում իմ երկրում, Բայց զոհերի քանակը չի նվազում...գուցե անգամ ավելանում է.....:
Անարդարություններինը նույնպես...........

Միայն տեսակն է փոխվում, դիտ'անկյունները, տեղերը.............:

Ցավու ե

 

Վահագն Մխոյան

Այսօր հացադուլից բանտում մահացել է լրագրող Մհեր Եղիազարյանը։ Պարզվում է՝ մարդը 44 օր հացադուլ էր անում։ Իրական հացադուլ, ոչ թե էն, որ ընդհատվում են նախաճաշին, ճաշին ու ընթրիքին։

Բայց ․․․ հասարակությունն իսկի չի էլ իմացել։ Տարատեսակ մարդու իրավունքների պաշտպանակներն էլ չեն աղմկել։

Եթե չեմ սխալվում, սա Հայաստանի պատմության ընթացքում առաջին նման դեպքն է։

Ruben Melikyan

Կալանավորված անձը՝ Մհեր Եղիազարյանը, 44 օր է՝ ինչ հացադուլի մեջ էր և այսօր մահացավ։

Հանրությունը գրեթե տեղյակ չէր։

Շոկային վիճակում եմ։

Արթուր Եղիազարյան

Գնալով համոզվում եմ, որ «մարդու իրավունք» հասկացությունը ՀՀ-ում վերաբերում է միայն որոշակի փոքրամասային խմբերի (հատկապես սեռա-կրոնական) ներկայացուցիչներին (ի դեպ՝ ազգային փոքրամասնությունները դրանց մեջ չեն)։
Այլապես ինչպե՞ս հասկանալ այսպիսի անտարբերությունը։ Մարդն իրական՝ 44 օր հացադուլ անելուց հետո մահանում է ...

Սուրեն Սուրենյանց

Մհեր Եղիազարյանի մահվան հետ կապված դիսկուրսը սխալ ուղղությամբ է գնում։ Ի՞նչ տարբերություն՝ խոսքը սովորական կալանավորի՞, թե՞ լրագրողի կամ ազատամարտիկի մասին է։ Բոլորի կյանքը հավասարապես թանկ է՝ անկախ մասնագիտությունից ու սոցիալական կարգավիճակից, ու հետո՝ կալանավորը մեկն է, ում մեղքը դեռ չի հաստատվել, այսինքն՝ չկա դատավճիռ։ Արդ, հիմնական պահանջն այն պետք է լինի, որ նախքաննության ժամանակ կալանավորումը կիրառվի միայն բացառիկ դեպքերում։

Վահագն Ավագյան

Դատաիրավական համակարգի չկայացվածությունը և անցումային արդարադատության բացակայությունը, հանցավոր համագործակցության ամբողջ կազմի փոխարեն ընտրողական արդարադատություն իրականացնելը մեզ արդեն մարդկային կյանքեր է արժենում։ Չգիտեի, որ նման իրավիճակում գտնվող մարդ կա։

Անկախ հանցագործությունների բնույթից ու ծավալից մենք պարտավոր ենք հանդես գալ որպես քաղաքակիրթ պետություն և պարտավոր ենք Չսպանել մարդկանց բանտերում։

Իսկ վերջում՝

Տաթև Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաստորեն պիտի մարդը մեռներ, որ հանրությունն անհանգստանար։ Երբ 44 օր HayNews.am-ն աղաղակում էր Մհերի օր օրի վատթարացող վիճակի մասին ոչ մեկ իրեն անհանգստություն չտվեց մտածել թե ինչու է լրագրողն այդ քայլին գնում։

Հ.Գ. Գնա մեռի արի սիրեմ

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01