Մի խումբ ծրագրավորողներ ստեղծել են պարետի պահանջած ձևաթղթի հավելված տարբերակը

27.03.2020 15:32
1276

Արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման ձևաթուղթ լրացնելու և պարետի պահանջից հետո տեղեկատվական տեխնոլոգիաների մի ընկերություն մեկ գիշերում ստեղծեց նույն ձևաթղթի հավելված տարբերակը՝ հեռախոսներում ունենալու համար՝ առաջարկելով կառավարությանն այն անվճար օգտագործել:

«Մենք փորձում ենք դիրքավորենք Հայաստանը ամենաառաջադեմ, ամենատեխնոլոգիական երկրների շարքում: Սրա մասին շատ խոսել ենք, բայց միևնույն ժամանակ այդ մեթոդն, իհարկե, հասկանում ենք, որ շատ մարդիկ չունեն սմարթֆոններ, շատ մարդիկ ունեն խնդիր, բայց նաև կարելի էր մտածել երկու տարբերակ՝ եթե չունես սմարթֆոն և չես կարող, ապա թղթային տարբերակը միշտ կա: Ի սկզբանե մտածեցինք, որ դա չենք անում կոմերցիոն ոչ մի շահով, այսինքն՝ դա անում ենք և բաց կոդերով տեղադրում ենք, ինչը նշանակում է՝ ցանկացած ոք կարա հավելվածը վերցնի, նույնիսկ փոփոխի», - ասաց ընկերության հիմնադիր Արման Թաթոյանը:

X-Tech ընկերության հիմնադիրը և հավելվածը ստեղծած մյուս աշխատակիցները վստահ են՝ Հայաստանի նման երկրում, որտեղ հազարավոր մարդիկ սմարթֆոններ կամ խելացի հեռախոսներ ունեն, արտակարգ իրավիճակում ավելի ապահով է հավելված, ոչ թե թղթյա ձևաթուղթ օգտագործել: Տեղաշարժման հավելվածով տեղեկություն հաղորդելն անհպում գործողություն է:

«Մարդիկ չպետք է ունենան ֆիզիկական կոնտակտ, այսինքն՝ ես թուղթ տամ, նայեք, վերադարձնեք ինձ, համարում ենք, որ դա ռիսկային է: Ձևաթուղթ ստեղծելուց ես լրացնում եմ դաշտերը, դաշտերը լրացնելուց հետո ստանում եմ QR կոդ», - ասաց Աթոյանը:

Ստացված QR կոդը ոստիկանն արդեն կարող է կարդալ իր հեռախոսով և ստանալ քաղաքացու տեղաշարժի վերաբերյալ ողջ տեղեկությունը:

APP 16 հավելվածը ստեղծած ծրագրավորողներն արդեն տեղյակ են պահել պարետատանը իրենց գրած ծրագրի մասին և առաջարկել են օգտագործել այն, սպասում են արձագանքի:

«Դեռ արձագանք չունենք, կարծում ենք, իրենց մոտ էլ է զբաղված շրջան, բայց հուսով ենք՝ կարձագանքեն», - ասաց ընկերության հիմնադիրը:

https://www.azatutyun.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40