Մի քանի կարևոր արձանագրում Իլհամ Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցից. Ռուբեն Վարդանյան

02.08.2023 19:52
854

Կցանկանայի մի քանի կարևոր արձանագրում անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցից:

Ալիևը բացահայտ խոստովանում է, որ իր կյանքի առաքելությունը պատերազմում հաղթելն էր: Սա շատ կարևոր հավաստում է՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը երբեք էլ չի ցանկացել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:

Ալիևն առաջարկում է Արցախի հայերին, որոնք այժմ կազմում են բնակչության 99,9%-ը, դառնալ ազգային փոքրամասնություն կամ հեռանալ: Սա բացահայտ հայտարարություն է ցեղասպանության մասին, որը նա վաղուց ծրագրել է և արդեն իրականացնում է Արցախի շրջափակման միջոցով:

Ալիևը նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է անվանում և կոչ անում «գիտակցել ուժերի հարաբերակցությունը»՝ ակնարկելով, որ իր բանակն ավելի ուժեղ է:

Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս ամենը:

Նախ՝ սրանք ռազմական ագրեսորի խոսքեր են, որը սպառնում է Արցախի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, որը վաղուց մշակում է «Մեծ Թուրանի» նախագիծը, սա պետք է ընկալել որպես սպառնալիք ամբողջ մայրցամաքի անվտանգությանը:

Երկրորդ՝ սրանք դիկտատորի խոսքեր են, որը մարտահրավեր է նետել ամբողջ եվրոպական արժեհամակարգին և միջազգային իրավունքին, քանի որ այդ խոսքերը բխում են ուժով հարցերը լուծելու մտադրությունից՝ առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը և բարոյական նորմերը։

Ադրբեջանը պատերազմի միջոցով չի կարողացել հասնել կապիտուլյացիայի. արցախցիները ապրել են և շարունակելու են ապրել իրենց հողում: Նույնիսկ նման դաժան փորձությունից հետո արցախահայության մեծ մասը վերադարձել է հայրենիք, այդ թվում նրանք, ովքեր պատերազմի ժամանակ կորցրել են իրենց տները: Կապիտուլյացիայի է նման Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, բայց դա ոչ մի կապ չունի Արցախի հետ: Արցախը պայքարել է և շարունակում է պայքարել: Իսկ Հայաստանի հայերը պետք է հասկանան, որ Արցախը պայքարում է ոչ միայն իր, այլ նաև Հայաստանի պետականության համար: Եթե Ալիևը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը «կապիտուլյացիայի ակտ» է համարում, ապա ցանկացած խաղաղության պայմանագիր Ադրբեջանի ձեռքում դառնալու է գործիք՝ Արցախի հարցը «փակելու» և Հայաստանը թիրախավորելու համար:

Միևնույն ժամանակ աշխարհը պետք է հասկանա, որ Արցախի խնդիրը սննդի համար պայքարը չէ: Այն ոչ թե լոկալ, այլ գլոբալ աշխարհաքաղաքական մասշտաբ ունի: Սա մի ժողովրդի պայքար է հանուն անկախության, որի համար այն արդեն շատ բարձր գին է վճարել: Այն սպառնում է ոչնչացնել մայրցամաքի անվտանգության բարդ համակարգը: Սա մարդկության առնվազն վերջին 100 տարիների բոլոր հումանիտար ձեռքբերումների խարխլում է: Վստահ եմ՝ աշխարհում ոչ ոք չի ուզում, որ ցեղասպանությունը կրկին պատմական պրակտիկա դառնա:

Ռուբեն Վարդանյան / Рубен Варданян

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12