Մի սպասեք գործը հասնի իրավապահներին. Փաշինյանը համայնքների ղեկավարներին կոչ արեց վերանայել իրենց գործելաոճը

06.07.2018 01:06
1208

ԳՈՐԻՍ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը համայնքների հետ տրամադրված է կառուցողական աշխատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց Գորիսում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը:

«Գիտեմ, որ այս փոփոխությունների ընթացքում համայնքների ղեկավարների շրջանում ապագայի հետ կապված կան անորոշություններ: Ասեմ, որ մենք տրամադրված ենք կառուցողական աշխատանքի, պատրաստ ենք մեկտեղել մեր ուժերը և իրական փոփոխություններ բերել: Այդ պրոցեսն արդեն զգացվում է, այսօր խնդիր ենք դրել այդ փոփոխությունները տարածել հանրապետությունով մեկ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը

Նիկոլ Փաշինյանը խոսեց խաղի կանոնների մասին: Նա նշեց, որ կան փաստեր, ըստ որոնց, որոշ համայնքներում գոյություն չունեցող աշխատողներ են գրանցվում, ինչն, ըստ վարչապետի, շատ վատ երևույթ է: Նա կոչ արեց, որ դրանք շատ արագ վերացվեն, բանը չհասնի իրավապահ մարմինների միջամտությանը:

«Ես չեմ կարծում, որ արդյունավետության խնդիրը պետք է լուծենք միայն իրավապահ մարմինների միջոցով: Մեզնից յուրաքանչյուրի ամենօրյա խնդիրը պետք է լինի պետական միջոցները արդյունավետ ծախսելը: Ես, վարչապետ ընտրվելուց հետո, հանդիպեցի գործարարներին ու պաշտոնապես հայտարարեցի, որ ազատված են կոռուպցիոն պարտավորություններից: Այսօր էլ ասում եմ, և խոսքս ուղղում ձեզ, ազատված եք կոռուպցիոն պարտավորություններից: Պետք չէ թողնել ամեն ինչ հասնի իրավապահներին, ֆիքսենք մի բան, ինքներդ գնացեք ձեր գործունեությանը նայեք այլ աչքերով: Մենք այլ տարբերակ չունենք, մարդիկ շատ արագ պետք զգան փոփոխությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, ով ազնվորեն կծառայի այս նպատակին, ապա  պատրաստ են աշխատել, աջակցել, ստանալ նրա օգնությունը, համախմբել ներուժն ընդհանուր խնդրի շուրջ:

Խոսելով սուբվենցիաների մասին՝ վարչապետը նշեց, որ այդ նպատակին 2018 թվականին նախատեսված է եղել 5 մլրդ դրամ, և քանի որ ֆինանսական խնդիրներ կան, հետևաբար նա առաջարկեց չարաշահումների, կոռուպցիոն բացահայտումների արդյունքում վերականգնված գումարից 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիաներին, այսինքն՝ համայնքների կողմից ներկայացրած այն ծրագրերին, որոնք 40 տոկոսով ֆինանսավորվում են համայնքների, 60 տոկոսով կառավարության կողմից:

Վարչապետը տեղեկացրեց, որ բյուջեում 48 մլրդ-ի չափով նախատեսվածից ավելի հավաքագրում ունենք: Ընդ որում, այդ թվերի մեջ հաշվարկված չեն  վնասները, որոնք վերականգնվել են իրավապահ մարմինների բացահայտումների շնորհիվ:

Հուլիսի 5-ի առավոտյան մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում, բնակչության հետ: Վարչապետի առաջին կանգառը Սիսիան քաղաքում էր, որտեղ վարչապետը հանդիպեց բնակիչների հետ, պատասխանելով նրանց հուզող հարցերին:

Սա վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիքի մարզ:

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11