Միասնական տեսլականով դեպի զարգացած Գորիս

26.01.2025 11:15
685

Զբոսաշրջության ոլորտի զարգացման նոր հեռանկարներ են ուրվագծվել Գորիսում։ Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում քննարկվել են ոչ միայն ընթացիկ խնդիրները, այլև մշակվել զարգացման հստակ ռազմավարություն։

Առուշ Առուշանյանը նշել է , որ 2025 թվականի համար արդեն սահմանվել է հավակնոտ օրակարգ։ Գորիսը պետք է վերածվի ոչ միայն զբոսաշրջային, այլև էկոլոգիապես մաքուր ու կանաչ քաղաքի։

Առաջիկա 15 օրվա ընթացքում համայնքապետարանը կհրապարակի 2025 թվականի միջոցառումների տարեկան պլանը։ Դրանից հետո կմեկնարկի ակտիվ աշխատանք տուրօպերատորների հետ՝ Գորիսը զբոսաշրջային շուկայում առավել մրցունակ դարձնելու նպատակով։

Հյուրանոցների ղեկավարները առաջարկել են կառավարության հետ համագործակցության նոր ձևաչափ՝ հանդես գալ պետական նշանակության միջոցառումները և հանդիպումները Գորիսում անցկացնելու նախաձեռնությամբ։ Սա հնարավորություն կտա քաղաքին դառնալ տարածաշրջանային նշանակության գործարար, մշակութային կենտրոն։

Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ պատերազմից հետո առաջացած մարտահրավերները նոր մոտեցումներ են պահանջում։ Միասնական տեսլականի շուրջ համախմբվելը և համակարգված գործելը դարձել է ժամանակի հրամայական։ Հյուրանոցային ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն մասնակցել քաղաքի զարգացման ծրագրերին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40