«Միասնության թեւեր» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու Մարինե Հարությունյանի հայտարարությունը

26.04.2026 11:09
725

Հարգելի՛ հայրենակցիներ, սիրելի՛ կապանցիներ

Ապրել Սյունիքի սրտում և անտարբեր մնալ նրա խնդիրների, ինչպես նաև մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ, լուռ տանել երկրում տիրող անարդարություններն ու ճնշումները, հանդուրժել և լիովին հարմարվել գոյություն ունեցող ապազգային ծրագրերի իրականացման պայմաններին, նշանակում է ոչ թե լիարժեք ապրել, այլ պարզապես գոյատևել։

Մեր ինքնությունից և արժեքներից հրաժարվելու գաղափարը՝ հանուն վերացական «ժամանակակից լինելու», վտանգավոր է և կարող է կասկածի տակ դնել մեր պետականության և ազգային ինքնության հիմքերը։

Խաղաղությունը պատերազմի բացակայություն չէ միայն․ այն ազգային անվտանգության և ռազմական հավասարակշռության արդյունք է։ Վերջին տարիներին հասարակության մեջ ձևավորվում է վտանգավոր մի ընկալում, թե անվտանգությունը կարելի է ապահովել զիջումների միջոցով։ Սակայն իրականությունն այլ է․ այսօր Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքներից բռնազավթումը, «Արևմտյան Զանգեզուր»,« Զանգեզուրի միջանցք» և «ադրբեջանցիների վերադարձ իրենց ծննդավայր» խոսույթներն ու կոչերը Սյունիքի, այդ թվում՝ Կապան համայնքի ճակատագիրը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնեցրել։

Ո՞վ կարող է ավելի խորապես ընկալել և պաշտպանել այս խնդիրները, քան սյունեցին։

Ո՞վ կարող է հայրենիքի շահը վեր դասել անձնականից, եթե ոչ հենց տեղացի պատասխանատու քաղաքացին։

Հայտարարում եմ․ ներկայացնելով «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ որոշում եմ կայացրել Արման Թաթոյանի առաջնորդությամբ հիմնված «Միասնության թևեր» կուսակցության կազմում առաջադրվել որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում․ ունենալով հստակ նպատակ ՝ հնարավորության դեպքում ներկայացնել սյունեցիների՝ մասնավորապես կապանցիների ազնվագույն շահերը ՀՀ Ազգային ժողովում։

Марине Арутюнян

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12