Միավորումներ կան, որ փրկություն են. Վահրամ Դումանյանն անդրադարձել է թատրոնների միավորման գործընթացին

22.07.2021 14:10
1078

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ  Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման գործընթացին՝ նշելով, որ դա օպտիմալացում չէ։ «Կա նման գաղափար և դա լիովին տեղավորվում է նախարարության կողմից վարվող ոլորտային քաղաքականության մեջ։ Դա ինքնանպատակ չէ, մանրակրկիտ քննարկվել է և միայն Կամերային կամ Պարոնյանի անվան թատրոններով չէ հարցը դիտարկվում։ Մենք ունենք այլ կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ և ավելի լավ պայմաններ ենք առաջարկում իրենց», - ասաց նախարարի պաշտոնակատարը։

Անդրադառնալով լուրերին, թե թատրոններից մեկի շենքում ռեստորան է բացվելու՝ Վահրամ Դումանյանը շեշտեց՝ բացառված է, որ նման բան լինի:  «Չկա նման բան։ Մենք ունենք պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը խորթ զավակ չէ և տարիներ շարունակ չունի իրեն ամրագրված շենք։ Որևէ մեկի հաշվին որևէ բան չի արվում։ Բոլորը պետական կազմակերպություններ են: Հրաշալի է, որ թատրոնները միավորվում են, քանի որ միավորումներ կան, որ փրկություն են»,- ասաց Վահրամ Դումանյանը:

Ըստ նրա՝ այդ քայլով լուծվում է Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբի շենքի հարցը, ինչը լրջագույն խնդիր է: «Իսկ ինչ վերաբերում է Կամերային թատրոնի անձնակազմին, , ապա մեր տվյալներով՝ նրանք հայտնվելու են շատ ավելի լավ պայմաններում: Իրենց ստեղծագործական ազատությունը, բեմադրությունները եւ գործունեությունը չեն խաթարվելու»,- ասաց նա:

Դումանյանը նշեց, որ ինքը թատրոնների անձնակազմի հետ որևէ քննարկում չի ունեցել, սակայն փոխնախարար Արա Խզմալյանը ունեցել է բազմաթիվ հանդիպումներ: «Տեղյակ եմ, որ Կամերային թատրոնում կան որոշակի դժգոհությունները, ինչը բնական է: Մարդիկ ավանդույթի ուժով իրենց պատկերացնում են միայն այդտեղ և ուրիշ ոչ մի տեղ: Դրանք լիովին ընկալելի զգացումներ են, բայց պետությունը չի կարող զգայական ամբիցիաների բավարարման գծով գնալ, որովհետեւ ավելի մեծ պատասխանատվություն ունի իր վրա»,- ասաց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40