Միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 մլրդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել ՀՀ-ին. Փաշինյան

15.04.2025 12:45
657

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ-ն ունի 21,8 տոկոս փայաբաժին՝ իմ տված խոստման համաձայն: Այս փայաբաժինն ինքնին մի քանի հարյուր միլիոն դոլարի շուկայական արժեք ունի: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

«2018-2024 թվականների ընթացքում ԶՊՄԿ-ն ավելի քան կրկնապատկել է իր հարկերը նախորդող 7-ամյա շրջանի, այսինքն՝ 2011-2017 թվականների հետ համեմատած: Բա թալանի վերադարձը պոզով-պոչո՞վ է լինում:

Բայց սա ամենը չէ. 2024-ին ԶՊՄԿ-ն 33 մլրդ 249 մլն դրամի շահաբաժին է վճարել պետբյուջե, այսինքն՝ միայն ԶՊՄԿ-ի շուրջ մեր համբերատար, հետևողական գործողությունների արդյունքում, որը, ընդ որում, միանգամից տեղի չունեցավ, այլ տևեց 3 տարի, միայն ԶՊՄԿ-ի մասով մենք 1 մլրդ դոլար գումար և գույք ենք վերադարձրել ՀՀ-ին, միայն ԶՊՄԿ-ով՝ 1 մլրդ դոլար:

Ոչ ուղիղ իմաստով, բայց անուղղակիորեն այս թեմայի հետ կապ ունի Ամուլսարի պրոբլեմը բարեհաջող հանգուցալուծելը, ՀՀ-ի՝ 12,5 տոկոս փայաբաժին ձեռք բերելը և ազդակիր համայնքներին տարեկան 7 մլն դոլար հավելյալ գումար վճարելու պարտավորության արձանագրումը, «ՎիվաՍել» ընկերության վաճառքն ու Կառավարության՝ 20 տոկոս փայաբաժին ձեռք բերելը: «Վիվա Արմենիա» ընկերությունն էլ 2025-ին, բացի վճարված հարկերից, պետբյուջե է վճարել 2 մլրդ դրամ փայաբաժին»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց վերոնշյալ ընկերություններին, որոնց հետ Կառավարությունը համասեփականատեր է:

Փաշինյանը նաև նկատեց, որ այս գործընթացում ոչ միայն չի վնասվել ՀՀ պետականությունն ու միջազգային հեղինակությունը, այլև ամեն ինչ արվել է օրինականորեն և անցնցում՝ 100 տոկոսով հավատարիմ մնալով 2018-ի հեղափոխության ընթացքում տրված խոստումներին, այն է՝ «չբեմադրել վրեժխնդրության ու վենդետաների տեսարաններ, այլ հավատարիմ մնալ պետության կայացման ինստիտուցիոնալ ճանապարհին»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40