ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին բլոգեր Ալեքսանդր Լապշինին վճարել 30 հազար եվրո

21.05.2021 11:37
1107

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Լապշինն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը: Գործը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության պատճառով ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ 2017 թվականին ադրբեջանական բանտում տեղի ունեցած մի միջադեպի հետ: Ադրբեջանի իշխանությունները հայտարարում էին, որ տեղի է ունեցել ինքնասպանության փորձ, մինչդեռ Լապշինը պնդում էր, որ բանտում փորձել են սպանել իրեն: Միջադեպի հետևանքով Լապշինը հոսպիտալացվել էր և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք: Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահի կողմից համաներման արդյունքում նա ազատ էր արձակվել, իսկ հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո արտաքսվել Իսրայել:

Լապշինը դիմել էր ՄԻԵԴ-ին՝ հղում անելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելք) հոդվածների վրա՝ հայտարարելով, որ բանտում նրա դեմ մահափորձ է արվել և որ տեղի իշխանությունները պատշաճ քննություն չեն իրականացրել: Նա բողոքել էր նաև, որ ադրբեջանական բանտում գտնվելու ժամանակ նվաստացուցիչ վերաբերմունքի է ենթարկվել: ՄԻԵԴ դիմումը ներկայացվել էր 2018 թվականի մարտի 7-ին:

Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին Լապշինին վճարել 30 հազար եվրո փոխհատուցում:

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40