ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ, ինչպես նաև հարցում 228 գերիների վերաբերյալ

04.02.2021 19:00
1164

 արդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է Հայաստանի գանգատն Ադրբեջանի դեմ` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը:

Դատարանը հիշեցնում է, որ սեպտեմբերի 29-ին բավարարել է միջանկյալ միջոցի կիրառումը` կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն: «Դատարանը կոչ էր արել Հայաստանին եւ Ադրբեջանին ձեռնպահ մնալ ցանկացած քայլերից, հատկապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների, այդ թվում ՝ նրանց կյանքն ու առողջությունը վտանգի ենթարկելուն: Դատարանը կոչ է արել պահպանել կոնվենցիայով իրենց պարտավորությունները, մասնավորապես 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի տեսակների արգելումը)»,- նշված է հայտարարության մեջ:

Իսկ նոյեմբերի 4-ի հայտարարության մեջ ՄԻԵԴ-ը պարզաբանել է, որ պետությունները պարտավոր են նաեւ հարգել կոնվենցիոն իրավունքները: Բացի այդ, դատարանը ստացել է Հայաստանի և գերիների ազգականների կողմից բազմաթիվ հարցումներ. ներկայումս ներկայացվել է 228 մարդու վերաբերյալ հարցում:

Դատարանն առաջարկել է պատասխանող կառավարությանը ներկայացնել տեղեկատվություն համապատասխան անձանց մասին:

Հայաստանի միջպետական գանգատը պարունակում է խախտումների մասին պնդումներ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված ռազմական գործողությունների ընթացքում` ներառյալ քաղաքացիական բնակչության, ինչպես նաեւ քաղաքացիական եւ հասարակական սեփականության եւ ենթակառուցվածքների վրա հարձակումներ մասին, քաղաքացիների նկատմամբ մահապատժի, դաժան վերաբերմունքի մասին:

ՄԻԵԴ-ը տեղեկացրել է, որ հունվարի 15-ին ստացել է նաև «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» միջպետական գանգատը և՝ ընդհանուր առմամբ 13 ադրբեջանցի գերու վերաբերյալ դիմում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40