Միջնորդագիր՝ պատմամշակութային արժեք հանդիսացող առարկաների հափշտակությանը նպաստող պայմանները վերացնելու վերաբերյալ (լուսանկարներ)

27.02.2018 14:44
1502

Կապանում պատմական առանձնակի արժեք ունեցող դամբարաններից պատմական առանձնակի արժեք ներկայացնող իրերի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստող պայմանները եւ միջնորդագիր է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարին՝ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու եւ պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքներին  կարգավիճակ տալու վերաբերյալ։

Բացի այդ, քննչական վարչությունը միջնորդել է քննարկել այն անձի՝ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում հուշարձանի պահապան աշխատելու նպատակահարմարության հարցը, ով քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն անմիջական առնչություն է ունեցել պատմական արժեք ունեցող իրերի հափշտակություններին։ Արդյունքում՝ վերջինս ազատվել է աշխատանքից։

Այսպես՝ Շահումյան հանքավայրի տարածքում գտնվող պատմության եւ մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու եւ վնասելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։  

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կապանի բնակիչը,  տեղեկանալով Շահումյան հանքավայրի տարածքում թաղված հնությունների եւ գանձերի մասին, 2017 թվականի ապրիլին գնացել է նշված վայր եւ մետաղորսիչ սարքով գտել պատմական մեծ արժեք ունեցող տարբեր առարկաներ՝ պղնձե աղեղներ, բրոնզե ասեղ, ապարանջաններ, կավե հին իրեր եւ այլն: Հետագա օրերին Կապանի բնակչի մատնանշած վայր գնացել են նաեւ այլ անձինք՝ նույն նպատակով։

Քննությամբ պարզվել է, որ Շահումյանի անվան հանքավայրի տարածքում 2009թ. կատարված տեղազննությամբ հայտնաբերվել են պատմամշակութային հուշարձանի հետքեր եւ 2012թ. իրականացվել են պեղումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ հիշյալ տարածքում գոյություն ունի բազմաշերտ հուշարձան, որն ընդգրկում է ք.ա. 1-ին հազարամյակից մինչեւ միջնադար ժամանակաշրջանը, զբաղեցնում է մոտ յոթ առանձին տեղամասեր, արտահայտված է որպես բնակատեղի եւ դամբարանադաշտ: Տարածքը ժամանակին առանձնացվել է ժապավենով եւ դրվել միայն «Վտանգավոր է» ցուցանակ, ինչը չի նշանակում, որ այցելուն տեղեկացվել է տարածքում պատմամշակութային արժեքների առկայության մասին։ Ավելին՝ տարածքն ունի նորահայտ հուշարձանի կարգավիճակ եւ պետական պահպանության հուշարձանի կարգավիճակ տրված չէ:

Նկատի ունենալով, որ «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության Շահումյանի հանքի տարածքում հայտնաբերված դամբարանադաշտին չի տրվել հուշարձանի կարգավիճակ, իսկ ՀՀ քրեական օրենսդրությամբ պատասխանատվություն է նախատեսվում պետական պահպանության ներքո գտնվող պատմամշակութային հուշարձանները վնասելու կամ ոչնչացնելու համար, իսկ դրա պահպանության պարտականությունը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը հանձնված լինելու փաստը հավասարեցված չէ պետական պահպանության կարգավիճակին։

Այսպիսով՝ դամբարանադաշտ-հուշարձանը պետական պահպանության տակ առնելու, կարգավիճակ տալուն ուղղված գործողություններ չկատարելու արդյունքում ներկա քրեական գործով հնարավոր չի եղել առերեւույթ հանցանք կատարած անձանց ենթարկել քրեական պատասխանատվության:

Ավելին՝ Կապանի բնակիչն աշխատանքի է ընդունվել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում՝ որպես հուշարձանի պահապան:

Մանրամասն ներկայացնելով արձանագրված խախտումները՝ Սյունիքի մարզային քննչական վարչության կողմից ՀՀ մշակույթի նախարարին միջնորդվել է՝ գործուն միջոցներ ձեռնարկել պատմամշակութային արժեք հանդիսացող տարածքները հայտնաբերելուց հետո սեղմ ժամկետներում դրանք  հաշվառելու, կարգավիճակ տալու, սահմանանշելու եւ ցուցանակներով կահավորելու ուղղությամբ: Բացի այդ, առաջարկվել է քննարկել Կապանի բնակչի՝ ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ Պատմական միջավայրերի պահպանության Սյունիքի մարզային ծառայությունում հուշարձանի պահապան աշխատելու նպատակահարմարության հարցը:

Միջնորդագիրը քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարությունում, որի արդյունքներով ձեռնարկվել են կոնկրետ քայլեր։ Մասնավորապես՝ նախարարությունն ի պատասխան  պաշտոնական գրությամբ Սյունիքի մարզային  քննչական վարչությանը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան հանքավայրի սահմաններում հայտնաբերված օբյեկտին պատմության եւ մշակույթի հուշարձանի կարգավիճակ տալու համար կատարվում են ուսումնասիրություններ, եւ պաշտոնական գրությամբ դիմել են հանքավայրի ներկայիս սեփականատեր .Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին՝ «աշխատանքները ողջ ծավալով շարունակելու եւ նախկինում պեղումներ իրականացրած հատվածներում ավարտին հասցնելու, պեղված տարածքները ամրակայելու եւ նորահայտ օբյեկտը պահպանության տակ վերցնելուե առաջարկությամբ»։  

Միաժամանակ նշվել է, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով Կապանի բնակիչն ազատվել է աշխատանքից, ում աշխատանքի նպատակահարմարության հարցը քննչական վարչությունը բարձրացրել էր միջնորդագրում:

investigative.am

23.02.2018 

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34