Միջոցառումներ Ակսել Բակունցի տուն-թանգարանում

24.05.2022 10:47
1678

 1978 թվականից ի վեր «Թանգարանների գիշեր» միջոցառումը համախմբում է աշխարհի 5 մայրցամաքների ավելի քան 30 հազար թանգարանների: Միջոցառումը հնարավորություն է տալիս հասարակությանը անվճար, մի ամբողջ օր՝ երեկոյից մինչև կեսգիշեր, ներգրավվելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները, հաղորդակցվելու թանգարանային խորախորհուրդ մթնոլորտին:

Ակսել Բակունցի տուն–թանգարանը ևս միացավ «Թանգարանների ուժը» խորագրի ներքո անցկացվող համաեվրոպական ակցիային՝ այցելուներին առաջարկելով հետաքրքիր ծրագրեր: Գորիսի պետական համալսաանի ուսանողների մասնակցությամբ այցելուների, հատկապես դպրոցականների տարբեր խմբերի համար անցկացվեց թանգարանային ինտերակտիվ դաս՝ «Թանգարան այցելելու 10 պատվիրանները» խորագրով: Թանգարանի ֆոնդը համալրած նոր բացառիկ գրքերի՝ Ակսել Բակունցի լիբանանյան հրատարակությունների մասին այցելուներին հետաքրքիր տեղեկատվություն տրամադրեց գրականագետ, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը՝ նշելով, որ թանգարանի ներուժը այն բոլոր առարկաներն են, արժեքավոր ցուցանմուշները, որոնք որոշակի իրականության վավերագրեր են և վկայություններ: Կոնկրետ դեպքում խոսքը վերաբերում է լիբանանահայ հանրագիտակ մտավորական, խմբագիր, գրող, գրահրատարակիչ Սիմոն Սիմոնյանի  հիմնած «Սեւան» հրատարակչական տան կողմից 1955–ին և 1956–ին լույս ընծայված «Ակսել Բակունց. ամբողջական գործը» մատենաշարի Ա և Բ գրքերին: Գրականագետը նշեց, որ 1954 թվականին Սիմոնյանը Բեյրութում հիմնում է «Սեւան» հրատարակչատունը, որը բացառիկ իրագործում է եղել սփյուռքահայ իրականության մեջ: «Սեւան»-ը մոտ երեք տասնամյակ ոչ միայն դարձել էր հայ գրքի գլխավոր ծննդատներից մեկը Սփյուռքում, այլև ժամադրավայր հայ գրի ու մտքի մշակների համար, կամուրջ՝ հայրենիքի և Սփյուռքի միջև: «Սեւանի» հրատարակչական բերքը եղել է շուրջ 500 տպագրված գիրք, ինչը անգերազանցելի մրցանիշ է: Եվ հատկանշական է, որ «Սեւան»–ի երախայրիքը Եղիշե Չարենցի բանաստեղծությունների ստվար հատորն էր, երկրորդը՝ Ակսել Բակունցի ամբողջական գործի առաջին հատորը, որ Սփյուռքում հրատարակվել է, երբ դեռ Բակունցը «արգելված գրող» էր հայրենիքում: Որպես այդպիսին՝ այն անդրանիկ հրատարակությունն է գրողի եղերական վախճանից հետո:

«Այսօր Բակունցի տուն-թանգարանը պատիվ ու գոհունակություն ունի մշտական ցուցադրությամբ ներկայացնելու այդ բացառիկ հրատարակությունները, որոնք, իրոք, Սիմոնյանի մեծ նվիրումի և Բակունցին՝ «խորունկ, լուրջ, ճարտար ու ճարտարապետող» այդ գրողին ըստ արժանվույն գնահատելու արդյունքն էին, որոնք սփյուռքահայության համար բացեցին Բակունցի խորապես հմայիչ գրաշխարհը, որը դեռ նոր պետք է մաքրագործվեր հայրենիքում»:

Այցելուների համար նախատեսված էր նաև բանախոսություն՝ «15–ամյա Բակունցի նորահայտ պատմվածքը» թեմայով, որը դարձյալ ներկայացրեց Թ.Մարությանը՝ անդրադառնալով 1914 թվականին Ալեքսանդրապոլի «Նոր ուղի» գրական ալմանախում առաջին անգամ «Բակունց» ստորագրությամբ տպագրված «Դասարանում» վերնագրով պատմվածքին, որը տևապես դուրս էր մնացել ուսումնասիրողների տեսադաշտից՝ որպես գրական երախայրիք: Բակունցը այն ուղարկել է տպագրության, երբ դեռ 15 տարեկան էր և սովորում էր Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Այդ մասին, սակայն, նա ինքնակենսագրականում չի ակնարկել: Այցելուների համար ընթերցվեց պատանեկան անկեղծությամբ գրված այդ գողտրիկ պատմվածքը:

Բակունցի հարկի ներքո երեկոն շարունակվեց ավանդական ինքնաեռի ու թեյախմության շուրջ՝ համեմված հուշազրույցներով, ընթերցումներով և պարզապես բազմաթիվ այցելուների հետ մարդկային ջերմ շփումներով:

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23