Միջոցառում` նվիրված քառօրյա պատերազմի հերոսներին

12.04.2018 17:16
1489

Գորիսի պետական քոլեջում ապրիլի 5-ին  կայացավ «Ցավում ենք եւ հպարտանում» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին: Միջոցառումը կազմակերպել էին պատմության դասախոս Հեղինե Առաքելյանը եւ ուսումնակազմակերպական, հասարակայնության եւ լրատվության մասնագետ Քրիստինա Ադամյանը: Միջոցառմանը ներկա էին Գորիսի  զինվորական կոմիսարիատի կոմիսարի պաշտոնակատար, մայոր Արմեն Հարությունյանը, ՆԶՊ գծով զինկոմիսարիատի ավագ տեսուչ, սերժանտ Վիգեն Քաթանյանը, ապրիլյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Նարեկ Մկրտչյանի հայրն ու եղբայրը՝ Վարդան եւ Կարեն Մկրտչյանները, ինչպես նաեւ  միջոցառմանը  մասնակից  ուսանողների ծնողները:

Միջոցառման սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլյան Քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակը: Այնուհետեւ ուսանողները  հայրենասիրական երաժշտության ներքո  քայլով  մոտեցան  պատից փակցված հերոսների լուսանկարներին եւ իրենց  հարգանքի տուրքը մատուցեցին:

Ուսանողները ներկայացրեցին ապրիլյան քառօրյա պատերազմի տարեգրությունը, հանդես եկան ասմունքով, երգով եւ պարով: «ՀՏ եւ ԱՀԾԱ» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Արայիկ Մկրչյանը պատրաստել էր գրաֆիկական ներկայացում, որտեղ մեկ առ մեկ ներկայացված էր հերոս մարտիկների կյանքը: Միջոցառման ավարտին Գորիսի պետական քոլեջի տնօրեն  Կարեն Լազարյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց մերօրյա իրական հերոսների ծնողներին՝ արիական դաստիարակության եւ հայրենիքի հանդեպ ունեցած մեծ սիրո եւ պատասխանատվության համար: 

Շնորհակալական խոսք ասաց կրթօջախի  ռազմագիտության դասախոս Կամո Բեգլարյանը, նաեւ անդրադարձավ քոլեջի քառօրյա պատերազմի  կենդանի լեգենդներին՝ Հարութ Բաբայանին, Վարդան Գրիգորյանին, Ռազմիկ Շեգունցին, Սմբատ Ալեքսանյանին, Վահագն Սահիլյանին, Վահագն Շալունցին: Ուսանողներին իրենց կատարած սխրագործության համար քոլեջի տնօրենությունը եւ Գորիսի  զինվորական կոմիսարիատը խրախուսեցին պատվոգրերով: Պատվոգրերի  հանձնումը վերապահվեց Գորիսի զինվորական կոմիսարի պաշտոնակատար, մայոր  Արմեն Հարությունյանին: 

Այսօրինակ միջոցառումներն անչափ կարեւոր են բանակ-հասարակություն կապի ամրապնդման, երիտասարդ սերնդին արիության դասեր տալու եւ վառ, հերոսական օրինակները ներկայացնելու համար, քանի որ այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասին են, հայրենիքն անպարտելի է:

Նմանատիպ միջոցառումների կազմակերպումն էլ ավելի է արմատավորում երիտասարդ սերնդի հայրենասիրության, ազգային միասնականության արժեհամակարգը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40