Մինչեւ տարեվերջ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի, մեկ այլ պաշտոնյայի գնահատականը գուցե այլ է. Արմեն Խաչատրյան

23.12.2022 17:14
1155

Ես վստահում եմ մեր ԱԳՆ-ին եւ նրա գործելաոճին. Եթե որոշել են չմասնակցել, ուրեմն դրա համար բավարար հիմքեր եղել են: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցյում հայտարարեց ԱԺ  «Քաղաքացիական պայմանագիր» խմբացության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ճի՞շտ էր արդյոք չգնալ ու չմասնակցել Մոսկվայում Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը:

Հարցին, թե արդյոք Երեւանը ուղիղ բանակցում է Բաքվի հետ Լաչինի միջանցքը բացելու հարցով, ՔՊ-ական պատգամավորը բացասական պատասխան տվեց. «Բանակցությունները տեղի են ունենում միջնորդների միջոցով եւ հիմնականում այդ խնդրի ողջ առանցքը ՌԴ խաղաղապահ ուժերն են, նրանք են այդ խնդիրներով զբաղվում նաեւ բանակցում ադրբեջանական կողմի հետ»:

Նա նշեց, որ Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո տարբեր տեղերից, այդ թվում խաղաղապահ զորքերից տեղեկություններ կային, որ Լաչինի միջանցքը եւս հնարավոր է՝ բացվի. «Մեծ էր հավանականությունը, որ պետք է բացվի: Բայց մենք պետք է մի բան հաշվի առնենք, որ բանակցություններն իրականացվում են Ադրբեջանի հետ, իսկ Ադրբեջանի գործելաոճը բոլորիս հայտնի է:  Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը ստորագրել է, պարտավորվել է, բայց այդ պարտավորությունները մնացել են օդում»:

Արմեն Խաչատրյանը քիչ հավանական համարեց, որ մինչեւ տարեվերջ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ որեւէ խաղաղության պայմանագիր կնքվի. «Իմ գնահատականը սա է, մեկ այլ պաշտոնյայի գնահատականը գուցե այլ է: Այս լարված իրավիճակում եւ  Ադրբեջանի հռետորաբանությունը ուսումնասիրելով, կարծում եմ՝ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվի»:

 

news.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22