Մինչև 2020-ը Հայաստանում կառուցվելու են 100 մեգավատ հզորությամբ արևային կայաններ

29.08.2018 14:42
1182

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կարևորում է Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացումը: Օգոստոսի 29-ին, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նա նշեց, որ նախարարության համար վերականգնող էներգետիկան համարվում է առաջնահերթություն, որովհետև այն ռազմավարական լուրջ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար:

Նախարարի խոսքով` այդ առումով աշխատանքներ են իրականացվել արևային էներգետիկան զարգացնելու ուղղությամբ:

Նախարարությունը առաջարկություն կներկայացնի  Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովին, որպեսզի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը 100 մեգավատ հզորության արևային կայաններ կառուցվեն:

«100 մեգավատ հզորությամբ արևային կայանների կառուցումը պայմանավորել ենք հետևյալ ձևաչափով. մինչև 5 մեգավատ տեղակայվող կայանների համար կսահմանվի բնական ջրահոսքերի վրա կառուցված ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնին հավասար սակագին, որը կազմում է մոտավորապես 23,8 դրամ՝ առանց ԱԱՀ-ի և 5 մեգավատ և ավել հզորությունների  դեպքում նախարարության կողմից կուսումնասիրվեն  ընկերություններից  առաջարկված իրենց փաթեթները և կտրվի համապատասխան  հնարավորություն»,- ասաց Գրիգորյանը:

Այս տարվա օգոստոսին նախարարությունը կնքեց «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման վերաբերյալ համաձայնագիրը և հնարավորություն ընձեռնվեց արտասահմանյան կազմակերպությանը  իրականացնելու նախագծման, կառուցապատման և  ֆինանսավորման աշխատանքները:

 

 armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40