Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում ԱԺ-ում

08.04.2026 14:13
350

Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2029-30 ուսումնական տարին ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։ Այդ նպատակով 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և կգործարկվի ընդունելության նոր կարգը, որի պահանջն ամրագրված է նոր օրենքով։

Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Ներկայացնելով նախագիծը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախագծով բովանդակային փոփոխություն չի առաջարկվում, այլ ընդամենը, հաշվի առնելով մեծածավալ փոփոխությունների իրականացման համար պահանջվող աշխատանքները, առաջարկվում է անցումային դրույթները հստակեցնել։

Ըստ նախարարի՝ քննարկվող նախագծով կարգավորում է անցումային ժամանակահատվածում ընդունելության գործընթացի կազմակերպումը, որը կմնա անփոփոխ մինչև 2030 թվականը։ Նոր օրենքի համաձայն՝ նոր պայմաններով նախատեսվող ընդունելությունը կազմակերպվելու է նշված ժամանակահատվածից հետո, երբ բուհերն արդեն պատրաստ կլինեն ընդունելության նոր համակարգին անցմանը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ երկրորդ կարգավորումը վերաբերում է բուհերի կառավարմանը, մասնավորապես՝ ռեկտորների ընտրության գործընթացին, որտեղ ևս որոշակի տեխնիկական բնույթի փոփոխություններ են առաջարկվում։

Նշվել է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքի սահուն կիրարկման համար անհրաժեշտ անցումային դրույթների և համապատասխան լիազորող նորմերի նախատեսման անհրաժեշտությամբ։

Առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ապահովել գիտական կազմակերպությունների և բուհերի կառավարման ընթացիկ գործընթացների կարգավորումը՝ նախքան նոր օրենքի կիրարկումն ապահովող անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունումը:

Նախագծի ընդունումը կնպաստի նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների (մասնավորապես՝ բակալավրի կրթական աստիճանում) ընդունելության գործընթացի բնականոն կազմակերպմանը, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար հաստատվող մասնագիտությունների և քննությունների ցանկի, պետության կողմից լրիվ փոխհատուցմամբ տեղերի հաստատման համար լիազորող նորմերի ամրագրմանը՝ մինչ նոր ենթաօրենսդրական ակտերի ընդունումը։

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01