Մինչև անհետ կորած զինծառայողի կարգավիճակի հստակեցումը ընտանիքի անդամներն աջակցություն կստանան 9 ամիս

10.06.2021 12:08
1349

Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողները և ամուսինը, մինչև անհետ կորած զինծառայողի կարգավիճակի հստակեցումն ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն կստանան նախատեսված 6 ամսվա փոխարեն 9 ամիս ժամկետով:  Չզեկուցվող նախագիծը հավանության արժանացավ կառավարության հունիսի 10-ի նիստում:

Նախագիծը նախ հիշեցնում է գործող կարգը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի  դեկտեմբերի 10-ի` «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով  անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվում է մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, բայց ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն տրամադրել յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի հաշվով ամսական 300.000 դրամի չափով` սկսած նշված միջոցառումը հաստատելու ամսվանից։ Ծրագրի շահառու են հանդիսանում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքի անդամները`  ծնողները և ամուսինը:

Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին: 2021 թվականի ապրիլի 30-ի դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը 4 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորա­բաժանում:

Եթե ամե­նամսյա դրամական վճարը վճարվել է 6 ամսվա համար, ապա 6-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից, հետևաբար` մայիս ամսվան հաջորդող ամսվա 1-ից պետք է դադարեցվեր նշված որոշման բոլոր շահառուներին աջակցության գումարների տրամադրումը:

Այսպիսով` ներկայացված նախագծով հստակեցվում է որոշման շահառու հանդիսացող անձանց կողմից և հիմնադրամի շահառու ճանաչվելու դեպքում հիմնադրամի կողմից միանվագ գումարից նվազեցման շրջանակը, աջակցության վճարման ժամկետը 6 ամսվա փոխարեն սահմանվում է 9 ամիս:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40