Մինչև այս ամառ համաձայնագիր կլինի Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին. հայտնի Փոլ Գոբլը՝ Ջեյ Դի Վենսի այցի, ԱՄՆ և Ադրբեջանի ծրագրերի մասին

09.02.2026 14:25
615

Միացյալ  Նահանգները փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում վստահեցնելու է Բաքվին, որ Ադրբեջանի կողմից է, ապահովելու է, որ ԹՐԻՓՓ-ի ծրագիրն առաջ գնա, և ամերիկացիներն օգնելու են Ադրբեջանին Իրանում վարչակարգի փոփոխության դեպքում։ Այս մասին ամերիկացի լրագրող Ջոան Լիսոսկիին տված հարցազրույցում՝ հրապարակված ադրբեջանցի լրագրող Սևինջ Օսմանքըզըի OSMANQIZI TV յութուբյան ալիքում, ասել է ամերիկացի վերլուծաբանհայտնի «Գոբլի պլանի» հեղինակ Փոլ Գոբլը՝ խոսելով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող տարածաշրջանային այցի մասին։

Գոբլի կանխատեսմամբ՝ փոխնախագահ Վենսը Բաքվում ողջունելու է Ադրբեջանի ղեկավարության ինքնուրույն քաղաքականությունը և այնպիսի դիրքեր զբաղեցնելը, որոնք դուր չեն գալիս ռուսներին։

Այս համատեքստում ԱՄՆ Պետդեպարտամենտի ԽՍՀՄ ժողովուրդների հարցերով նախկին փորձագետը նշել է, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարել է, որ նոր սահմանադրություն է ընդունելու, որտեղ այլևս որևէ հղում չի լինելու 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերին, որոնց համաձայն՝ Մոսկվան և Անկարան Նախիջևանի կարգավիճակի և սահմանների երաշխավորներն էին: Փոլ Գոբլն ընդգծում է, որ իրականում սա հրատապ լուր է:

«Դա նշանակում է, որ Բաքվի տեսանկյունից, քանի որ դա տեղի չէր ունենա Նախիջևանի ինքնուրույն նախաձեռնությամբ, այս պայմանագրերն այլևս արդիական չեն: Շատերը գուցե մոռացել են դրանց մասին, բայց ազերիները և ռուսները չեն մոռացել, քանի որ այդ պայմանագրերն ասում էին, որ Անկարան և Մոսկվան ձայնի իրավունք ունեն Նախիջևանի կարգավիճակի կամ սահմանների որևէ փոփոխության դեպքում: Դա արդեն անցյալում է և դա շատ ազդեցիկ հայտարարություն է Բաքվի կողմից, որ նա իսկապես հեռավորություն է պահում Ռուսաստանի կառավարությունից: Իսկ Թուրքիան որևէ խնդիր չունի դրա հետ»,- նշել է Փոլ Գոբլը:

Վերլուծաբանը կարծում է, որ փոխնախագահ Վենսը կվերահաստատի Վաշինգտոնի աջակցությունը Բաքվին այդ հարցում, նույնիսկ, եթե ռուսները «բանավոր պատերազմ» սկսեն Բաքվի դեմ:

Փոլ Գոբլը սխալ է համարում այն տպավորությունը, որ Ադրբեջանն այս քայլերն անում է Միացյալ Նահանգներին խոնարհվելու համար՝ ռուսներին խոնարհվելու փոխարեն: Ըստ նրա՝ Ադրբեջանն ապագայում անելու է քայլեր, որոնք վստահաբար դուր չեն գա Արևմուտքին և Միացյալ Նահանգներին, հատկապես՝ տարաձայնություններ և որոշ լարվածություն կարող է լինել տարածաշրջանում Չինաստանի աճող դերի հարցի շուրջ, կարող են խնդիրներ լինել նաև Կասպից ծովի ապառազմականացման կապակցությամբ:

Խոսելով Վենսի Երևան կատարելիք այցի մասին՝ Փոլ Գոբլը նշել է, որ Հայաստանը նույնպես կարևոր գործընկեր է Միացյալ Նահանգների համար: Նա նշել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի կարևոր գործոնը: Վերլուծաբանի խոսքով՝ ամերիկացիներին, ինչպես նաև եվրոպացիներին շատ է գոհացրել Ռուսաստանի դեմ Նիկոլ Փաշինյանի որդեգրած դիրքորոշումը, սակայն Փոլ Գոբլի կարծիքով՝ Վենսի այցի հրատապությունը Բաքվի համար ավելի կարևոր է, քան Երևանի: Նա նաև նշել է, որ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան խթան կամ աջակցություն է Փաշինյանի կառավարությանը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

«Կարծում եմ, որ դա աջակցություն է: Կարող էր այնպես լինել, որ Ջեյ Դի Վենսն այցելեր միայն Բաքու: Կօգտագործի՞ արդյոք Փաշինյանը դա ընտրություններում իր հնարավորությունները բարձրացնելու նպատակով՝ անկասկած: Նա հսկայական խնդիրներ ունի երկրում: Նա կոնֆլիկտի մեջ է Եկեղեցու հետ, որն ավելի բարեկամական է Մոսկվայի նկատմամբ, քան ինքը: Նա խնդիր ունի Ղարաբաղի փախստականների հետ: Հայաստանն ունի տարատեսակ տնտեսական խնդիրներ, և ամերիկացիները վստահաբար կարող են օգնել այդ հարցերում»,- նշել է Փոլ Գոբլը:

Գոբլի կարծիքով՝ Հայաստանի ամենամեծ վախն այն է, որ ամերիկացիներն այնպիսի գործողություն կձեռնարկեն Իրանի դեմ, որը կհրահրի փախստականների հսկայական հոսք Իրանից դեպի Հայաստան: Ամերիկացի վերլուծաբանը նկատում է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն ունեն Իրանում այնպիսի կապեր, որոնք չունեն ամերիկացիները, և այդ առումով կարող են վստահելի միջնորդներ լինել Միացյալ Նահանգների և Իրանի միջև:

Հարցին՝ ինչպե՞ս կարող է արձագանքել Ռուսաստանը Միացյալ Նահանգների ակտիվությանը հարավկովկասյան տարածաշրջանում, Փոլ Գոբլը պատասխանել է, որ Ռուսաստանի լծակները Հարավային Կովկասում երբևէ այսքան նվազ չեն եղել: Փոլ Գոբլը կասկած չունի, որ Ռուսաստանը կփորձի «խափանել» Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, սակայն «ամերիկացիների օգնության և առևտրային ուղիների բացման շնորհիվ Հայաստանի ստացած առավելություններով՝ ռուսները կհասկանան, որ կարող են կորցնել նույնիսկ ավելին, քան ունեն»:

Ամբողջ հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի քաղաքականության և Ալիևի գովքն արած Փոլ Գոբլն աներևակայելի չի համարում այն, որ մինչև այս ամառ համաձայնագիր ստորագրվի Հայաստանից Ռուսաստանի ռազմաբազան դուրս բերելու մասին:

«Չեմ կարծում, թե անհնար է երևակայել, որ մինչև այս ամառ համաձայնագիր կլինի Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու մասին: Կարծում եմ՝ դա մի բան է, որի վրա կարելի է աշխատել: Կարծում եմ՝ Ադրբեջանը խելացի է և աշխատում է ամերիկացիների հետ այս հարցի շուրջ: Մենք կարող ենք տեսնել ծրագիր Գյումրիի բազայի չափերի կրճատման և նույնիսկ ամբողջությամբ փակելու մասին: Դա մեծ, շատ մեծ հետքայլ կլինի Ռուսաստանի կողմից»,- ասել է Փոլ Գոբլը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տարածաշրջանային այցով Հայաստանում կլինի փետրվարի 9-11-ը, այնուհետև ԱՄՆ փոխնախագահը կմեկնի Ադրբեջան:

168.am

Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում

04.08.2026 17:06

Լեմկինի ինստիտուտը աջակցություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը

04.08.2026 16:41

Գորիս և Մեղրի համայնքներում՝ ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերի 25-ին

04.08.2026 16:27

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50