Մինչեւ ռազմագերիների ողջ խմբաքանակը չվերադառնա, որեւէ փաստաթուղթ չպետք է տրվի Ադրբեջանին. Սոֆյա Հովսեփյան

12.05.2021 14:49
1404

Ակնկալիքներ միշտ կան, այլ հարց է՝ կլինի գերիների վերադարձ, թե ոչ: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Սերգեյ Լավրովի տարածաշրջան այցից հետո կարող են լինել ակնկալիքներ, որ գերիների հարցը արագ լուծում կստանա:

«Իրաականում այնտեղ խոսվում էր ականապատ տարածքների քարտեզների տրամադրման մասին, ինչը արդեն երկար ժամանակ Ադրբեջանն ուզում է ձեռք բերել, բայց ինչպես միշտ ուզում է դրանք ունենալ, բայց փոխադարձ ոչինչ չանել: Իսկ մեր կողմը հերթով ամեն ինչ զիջում է, ոչ մի պահանջ չներկայացնելով, կամ ներկայացնում է, որոնք համապարփակ չեն կիրառվում: Ադրբեջանական կողմն ամեն անգամ խախտում է պայմանավորվածությունները, անգամ երբ օրինակ, պայմանավորվում են 30 ռազմագերի պետք է վերադարձվի, վերջում 3 կամ 5 ռազմագերի է վերադառնում: Այսինքն մեծ հույսեր չպետք է կապենք այդ բանակցությունների արդյունքի հետ, եւ պետք է շատ խիստ մոտենանք, որ ոչ թե քարտեզները տրամադրենք, հետո ստանանք ռազմագերիներին, այլ մինչեւ ռազմագերիների ամբողջ խմբաքանակը չվերադառնա, որեւէ փաստաթուղթ չպետք է տրվի իրենց»,-հայտարարեց Սոֆյա Հովսեփյանը:

Անդրադառնալով Սյունիքի սահմանապահ գյուղերում անվտանգության խնդիրներին, Սոֆյա Հովսեփյանն ասաց. «Մենք պարտավոր ենք այդ խնդիրներին անդրադառնալ եւ անվտանգությունն ապահովել: Սյունիքում անվտանգ չէ, Վայոց ձորում անվտանգ չէ, Վարդենիսում անվտանգ չէ, Տավուշում անվտանգ չէ, եւ առհասարակ Հայաստանում այլեւս չկա անվտանգ տարածք: Եթե մենք խաբում ենք, օրինակ, շիրակցուն, որը հեռու է սահմանից, ապա սյունեցուն չես կարող խաբել: Ճիշտ կլինի, որ ուղղակի լռեն ու գործ անեն, ոչ թե կեղծ ինֆորմացիաներ տարածեն: Գրեթե ոչ մի գործողություն այդ առումով արված չի»:

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24