Մինսկի խմբի լուծարման «համատեղ դիմումը» ընդունելով՝ ԵԱՀԿ-ն լեգիտիմացնում է ուժի կիրառումը որպես վեճերի կարգավորման միջոց. Հայ դատի կենտրոնական խորհուրդ

01.09.2025 17:55
373

Հ.Յ.Դ. Հայ դատի կենտրոնական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծարել ԵԱՀԿ Մինսկի կառույցները և դադարեցնել դրանց ֆինանսական միջոցները։ Այս որոշումը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2025թ․ օգոստոսի 8-ի համատեղ դիմումին, որը տարածվեց օգոստոսի 11-ին։

Այս «համատեղ դիմումը» ազատ կամքի արտահայտում չէր։ Դա Ադրբեջանի կողմից պարտադրված նախապայմաններից մեկն էր՝ այսպես կոչված «Խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար, որը վերջնական տեսքի էր բերվել 2025թ․ մարտին և հրապարակվել օգոստոսի 11-ին, սակայն մինչ այժմ չի ստորագրվել Ադրբեջանի՝ մշտապես աճող պահանջների պատճառով, ներառյալ՝ Հայաստանին Սահմանադրությունը փոխելու հարկադրանքը։ Հայաստանը համաձայնել է այդ «համատեղ դիմումին» ուժի և դրա սպառնալիքի կիրառման պայմաններում, ինչի հետևանքով այն, միջազգային իրավունքի համաձայն, համարվում է անվավեր։

Հայաստանի կառավարության՝ Ադրբեջանին անընդհատ զիջելու քաղաքականությունը՝ պայմանավորված իշխանությունը պահպանելու ցանկությամբ, չի ծառայում հայոց պետության և ազգային շահերին և լուրջ հարված է հասցնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ 2021թ․ իշխանության գալով՝ այս կառավարությունը խոստացել էր տարբեր ուղի, Ազգային ժողովին ներկայացնելով մի ծրագիր, որն այժմ իրականացվողի ճիշտ հակառակն էր։

Ադրբեջան-Հայաստան «համատեղ դիմումը» ընդունելով՝ ԵԱՀԿ-ն լեգիտիմացնում է ուժի կիրառումը որպես վեճերի կարգավորման միջոց։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Ադրբեջանը 2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին իրականացրեց Արցախի էթնիկ զտում՝ 120,000 հայերի վտարելով իրենց հայրենի հողերից՝ շրջափակման, պաշարման և խաղաղ բնակչության դեմ զինված հարձակման միջոցով։ Այս գործողությունները, որոնք լայնորեն փաստագրված և հաստատված են, համաձայն միջազգային իրավունքի, համարվում են հանցագործություններ։

1992թ․ԵԱՀ(Խ)Կ Մինսկի խմբի ստեղծման համար հիմք հանդիսացած խնդիրը՝ Արցախի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, մինչ օրս մնում է չլուծված։ Ադրբեջանի 2020 և 2023 թվականների պատերազմներն ու շարունակվող ցեղասպանական քայլերը ստիպեցին ավելի քան 150,000 հայերի լքել իրենց բնակավայրերը, բայց չվերացրին խնդիրը։ Ընդհակառակը, Արցախի ժողովուրդը շարունակում է զրկված մնալ իր ամենտարրական իրավունքներից։

ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության այս հարցերով չզբաղվելը կլինի լուրջ սխալ։ Երկարատև խաղաղությունը պահանջում է սկզբունքներ՝ միջազգային իրավունք, արդարություն և դիվանագիտություն, այլ ոչ թե հարկադրանք։ Դրա առանցքային բաղադրիչը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի ապահով և արժանապատիվ վերադարձի իրավունքն է, որը հաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ․ նոյեմբերի 17-ի որոշմամբ։ Ոչ պակաս հրատապ է նաև Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը և մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Թեպետ ԵԱՀԿ Մինսկի խումբը այլևս չի գործում, այն մարմնավորած սկզբունքը՝ իսկական բազմակողմանիություն և միջազգային միջնորդություն, մնում է անփոխարինելի։ Այժմ դրա մերժումը վտանգավոր ուղերձ է՝ որ վեճերը որոշում է ոչ թե օրենքը, այլ ուժը։ Նման նախադեպը միայն կխթանի բռնության նոր հոլովույթներ և կխարխլի խաղաղության ու անվտանգության հիմքերը։

«Թշնամանքի էջը փակելը», ինչպես հայտարարվել էր Վաշինգտոնի օգոստոսի 8-ի հռչակագրում, չի կարող իրականացվել պարտադրված լռությամբ։ Այն պահանջում է ճշմարտություն, արդարություն և հաշտեցում։ Զոհերը պետք է լսվեն, տառապանքը պետք է ճանաչվի, իսկ արդարությունը պետք է ապահովվի։

Ուստի մենք ԵԱՀԿ-ին և միջազգային լայն հանրությանը կոչ ենք անումշարունակել ներգրավվածությունը, հավատարիմ մնալ մարդու իրավունքներին և իրենց մարդասիրական առաքելություններին ու գործուն քայլեր ձեռնարկել բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության, գերիների ազատ արձակման և մշակութային ժառանգության պահպանման համար։ Միայն հետևողական, անաչառ և սկզբունքային ներգրավվածությամբ կարելի է ապահովել Արցախի ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը և հնարավոր դարձնել իրական ու կայուն խաղաղությունը Հարավային Կովկասում»:
 

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17