ՄԻՊ մարզային այցի ընթացքում Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները պաշտպանը ամփոփել և ներկայացվել է կառավարություն

25.10.2018 21:53
1163

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի մարզային այցի ընթացքում Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները Պաշտպանի կողմից ամփոփվել և ներկայացվել են Կառավարություն։ Դրա հիման վրա հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանի մասնակցությամբ քննարկմանը ներկա են եղել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Բնապահպանության, Գյուղատնտեսության նախարարությունների, Սոցիալական ապահովության պետական ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև Անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատարը, Տավուշի փոխմարզպետն ու Նոյեմբերյան համայնքի ղեկավարը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է Բաղանիս և Կոթի գյուղերի բնակիչների բարձրացրած խնդիրները՝ կապված բնակելի տները գազիֆիկացնելու համար սոցիալական աջակցություն ստանալու, անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող վառելափայտի չափաքանակն ավելացնելու, անտառափայտի իրացումն իրականացնող կազմակերպության կողմից սահմանամերձ շրջանների բնակչության համար վառելափայտի համար սահմանված սակագինը վերանայելու հետ  և այլն:

Մի շարք կոնկրետ խնդիրների կապակցությամբ արդեն իսկ նախանշվել են լուծումներ, իսկ համակարգային խնդիրների հետ կապված կնախաձեռնվեն առանձին քննարկումներ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության քայլերը նշված քննարկման ու լուծումների հարցում իր իրավասության սահմաններում աջակցելու համար:

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40