Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել

31.08.2022 16:11
1240

Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնել է, որ այն պնդումները, թե Միքայել Արզումանյանին ծանուցում են ուղարկել, որ նա ներկայանա, իրականությանը չի համապաասխանում.  ArmLur

Այս մասին հայտնում է ArmLur-ը։
«Օգոստոսի 30-ին ժամը 15:45-ին Արցախ-Երևան ճանապարհին հատուկ ստորաբաժանումներով Միքայել Արզումանյանին ներկայացրել են քննչական բաժին: Նախկին բերման ենթարկելու որոշումն է նոր օրենսդրության համաձայն: Որոշման մեջ նշված է, թե իբր օգոստոսի 25-ին հրավիրել են ծանուցումով հարցաքննության,այնինչ որեւէ ծանուցագիր չի հանձնվել: Այսինքն այն հիմքը, որ նշվել է հարկադրաբար ներկակացնելու որոշման մեջ, իրականում գոյություն չունի: Այս ամենից հետո նրան մեղադրանք է առաջադրվել, որից հետո անհիմն ձերակալության որոշում է կայացվել, այն հիմքով, թե դատարան ներկայացնելու համար կալանավորում են , բայց իրականում ձեւական առումով ձերբակալում եղավ, քանի որ այդ պահին ձերակալման որեւէ հիմք չկար, իսկ միայն դատարան ներկայացնելու անհրաժեշտությունը դա բավարար չէ: Այսինքն պետք է նաեւ այլ հիմնավորումներ ներկակացվեր»:

Ըստ պաշտպանի՝ գիշերը 23:00-ի սահմաններում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում միջնորդություն են ներկայացրել դատարան կալանքի թույլտվություն ստանալու համար եւ ներկայացրել են 50 թերթից բաղկացած միջնորդություն եւ 3 հատոր գործի նյութեր, որոնք խիստ ծավալուն են․

«Առավոտյան ժամը 12:10-ի սահմաններում նիստը սկսվել է եւ տեւել է մոտ 20 րոպե եւ այդ ընթացքում Միքայել Արզումանյանը գտնվել է անազատության մեջ եւ դա այն դեպքում, որ նա պետք է 11:45 -ին ազատ արձակված լիներ, այսինքն նրան ապօրինի պահվել են անազատության մեջ:


Այս ամենից հետո նիստը սկսվեց եւ հայտնեցին, թե բոլոր նյութերին ծանոթացել եք եւ ես հայտնեցի, որ այս ժամկետի մեջ անհննար է այդ աստիճան նյութերին հասցնենք ծանոթանալ եւ խնդրել ենք ողջամիտ մեկ օր ժամանակ ծանոթանալու եւ վստահորդիս հետ քննարկելու համար: Դատարանը գտավ, որ մեկ ժամը բավարար է, ես պահանջեցի, որ ազատ արձակեն, քանի որ ժամկետը անազատության մեջ գտնվելու լրացել է, սակայն ոչինչ չարվեց: Ընդմիջում հայտարարվեց, որից հետո դատարանը գտավ, որ պետք է հրատապ նիստ նշանակի եւ հայտարարեց, որ պարզել է ժամկետը լրացել է եւ հայտարարեց, որ Միքայել Արզումանյանը ազատ է»:

 Պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ ինքը դատարանում տեւական ժամանակ բարձրացրել է իր վստահորդի անազատության մեջ ապօրինի պահվելու հարցը, ժամկետ տրամադրելու հարցը, սակայն կասկածելի կերպով դատավորը ըդմիջում է վերցրել եւ դրանից հետո վերադարձել է եւ որոշել, թե այո անձը պետք է ազատ արձակվի: Պաշտպանը դատարանում հարց է բարձրացրել, թե ով պետք է պատասխանատվություն կրի նրա համար, որ Միքայել Արզումանյանը մի քանի ժամ ապօրինի անազատության մեջ է գտվել եւ դեռ ավելին ինչ փոխվեց դատավորի մոտ, որ նա մինչ այդ մերժում էր մեր միջնորդությունները նյութերին ծանոթանալու համար մեկ օր ժամանակ տրամադրել, սակայն մի փոքր ուշ միգուցե ճշտումներ արեց եւ հասկացավ, որ գործով խախտումներ կան եւ դեռ ավելին գործի նյութերին ծանոթանալու համար ժպամանակ է պետք:  Սարգսյանի պնդմամբ՝ դատավորը որեւ հարցի չի պատասխանել: 

Սարգսյանի խոսքով՝ այս ամեն ինչից ակնհայտ է, որ որոշումը արդեն կայացված էր դատավորի մոտ կամ միգուցե այլ տեղ, բայց դատավորի կնիքը կդրվի.

«Դատավորը փորձեց իր խախտումը վերացնել եւ արդեն կայացնել ընդունված որոշումը, քանի որ այն դատավորը, որը նման հնչեղ գործով ի վիճակի չէ տարրական իրավունքները ապահովվել, անձի ազատության իրավունքը, անձի պաշտպանության իրավունքը եւ միայն ընդմիջումներից հետո, այլ վայրերում քննարկելուց հետո ժամկետը լրացած անձին ասում է, որ դու հիմա ազատ ես, նշանակում է, որ նա ինքնուրույն որոշում չի կարող կայացնել եւ չի կայացնլու, հետեւաբար ելքը որոշված է»:

Հավելենք, որ այսօր երեկոյան ժամը 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կքննարկվի Միքայել Արզումանյանի կալանքի հարցը: Դատելով ստեղծված իրավիճակից՝ Արզումանյանին  կկալանավորեն:

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24