Միրզոյանը և Բայրամովը պայմանավորվել են ևս մեկ անգամ հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում

08.11.2022 19:56
1161

Վաշինգտոնում՝ Սպիտակ տան անմիջական հարևանությամբ գտնվող Բլեյր Հաուս նախագահական հյուրատանը, հանդիպել են Հայաստանի և Ադբեջանի արտգործնախարարները: Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համատեղ հանդիպում են ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Մտքեր են փոխանակվել խաղաղության հավանական պայմանագրի տարրերի վերաբերյալ. արձանագրել են՝ մի շարք խնդիրներ կան, որոնք դեռ հասցեագրման կարիք ունեն։ Կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները: Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դիվանագետները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ անգամ հանդիպել առաջիկա շաբաթների ընթացքում:

ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՋԱՆՔԵՐՆ ԱՎԵԼԻ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱՅԻ ԽՈՍՏՈՒՄ ԵՆ. ԲԼԻՆՔԵՆ

Երկրների պաշտոնյաների հանդիպումներն ու ծավալվող երկխոսությունը տևական խաղաղության ճանապարհն են՝՝Վաշինգտոնի դիրքորոշումն է: ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև արդյունավետ քննարկումները:

Էնթոնի Բլինքեն (ԱՄՆ պետքարտուղար) - Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունը տևական խաղաղության հասնելու լավագույն ճանապարհն է, և մենք շատ ուրախ ենք դրան աջակցելու համար:

ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը, նշել՝ «1991 թ. անկախության վերականգնումը կենսական կարևոր պահ էր երկու երկրների իրավունքների երաշխավորման համար, որոնց ԱՄՆ-ը մեծապես աջակցում է»։ Էնթոնի Բլինքենը կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ Երևանի և Բաքվի ջանքերը որակել է «խիզախ քայլեր»:

Էնթոնի Բլինքեն - Կարծում եմ՝ արդարացի է նաև ասել, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ 30 և ավելի տարի տևող հակամարտությունն ունեցել է մարդկային հսկայական կորուստներ, նյութական ծախսեր՝ թողնելով խոր սպիներ: Բայց այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, երկու երկրների կողմից իրական և խիզախ քայլեր են՝ անցյալը հետևում թողնելու և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատելու համար: Երկու երկրներն էլ աշխատում են այդ նպատակի համար և, ի վերջո, Հարավային Կովկասի ավելի պայծառ ապագայի համար:

Էնթոնի Բլինքենը հաստատել է ԱՄՆ հանձնառությունը՝ անելու հնարավորը՝ այս ջանքերում Հայաստանին և Ադրբեջանին աջակցելու համար։

Էնթոնի Բլինքեն - Կարծում եմ, որ գործադրվող ջանքերն ավելի լավ, ավելի պայծառ ապագայի խոստում են: Եվ ես ողջունում եմ և՛ Ձեզ, և՛ Ձեր կառավարություններին այն խիզախության և վճռականության համար, որ դուք ցուցաբերում եք:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆԸ. ԲԱՅՐԱՄՈՎ

Ամփոփելով վաշինգտոնյան հանդիպումը՝ Ադրբեջանի արտգործնախարարը գրառում է արել Թվիթերում՝ ընդգծելով, թե Ադրբեջանը պատրաստ է խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը:

ԱՎԵԼԻ ՎԱՂ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՕԼՍՈՆԻ ԵՎ ՌԻՔԵՐԻ ՀԵՏ

Վաշինգտոնում ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարը հանդիպել էր ԱՄՆ պետաքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, ինչին հաջորդել էր Հայաստանի արտգործնախարարի, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպումը։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40