Միրզոյանը և Լավրովը Նյու Դելիում քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

03.03.2023 16:41
929

Նյու Դելիում ավարտվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Ռաիսինա երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու հրատապությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ: Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու հրատապությունը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան», - նշել են դիվանագիտական ​​գերատեսչությունում։

ՌԴ ԱԳՆ-ում նաև հայտնել են, որ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր։

«Համադրվել են միջազգային հարթակներում համագործակցությունը խթանելու մոտեցումները՝ ընդհանուր ինտեգրացիոն միությունների շրջանակներում», - հավելել են ՌԴ ԱԳՆ-ում։

Ռուսաստանի արտաքին գերատեսչության փոխանցմամբ՝ բանակցություններն անցել են բարեկամական և վստահության մթնոլորտում, պայմանավորվածություն է ձեռք բերվել դիվանագիտական ​​գծով հետագա շփումների մասին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40