Միշուստինը պատրաստակամություն է հայտնել օգնել Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում նախագահության ընթացքում

02.02.2024 23:04
694

Ռուսաստանը կիսում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) իր նախագահության տարվա համար Հայաստանի հռչակած առաջնահերթությունները և պատրաստ է աջակցել դրանց իրականացման հարցում։

Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում հայտնել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։

«Հունվարից միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հաջողություն եմ մաղթում իմ հայ գործընկերներին։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները։ Դրանք մեծապես համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Մենք պատրաստ ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար», - Միշուստինի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմինների նախագահությունը և մեկ տարի նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահել է ԵԱՏՄ երկրների վարչապետների նիստը՝ շեշտելով ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկա ձևավորելու կարևորությունն ու գործընկերներին կոչ անելով այդ հարցում փոխզիջումային պայմանավորվածությունների հասնել։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40