Մի՞թե մեր զավակների արյամբ սրբացած հողը ինչ որ ապրանք է, որ կարող ենք վաճառքի հանել. Արցախի Թեմի առաջնորդ

14.10.2022 19:15
3748

Արցախի Թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկա կացության առիթով հանդես է եկել կոչով.  

«Սիրո’վ ծառայեցեք միմյանց»

(Գաղ 5:13)

Սիրելի Հայրենակիցներ,

Աշխարհաքաղաքական հարափոփոխ այս օրերին բոլորիս մտածումները և անհանգստությունները բնականորեն կենտրոնացած են աշխարհի ալեկոծ ծովում նավարկող մի փոքր նավի և նրա մակույկի վրա։ Հայաստան և Արցախ՝ ահա այդ նավը և նրա փրկության մակույկը։

Ինչ անել և ինչպե՞ս անել, որ մենք կուլ չգնանք անընդհատ մեզ խորտակել փորձող ալիքներին։ Ժամանակին մեր Նավը հզոր էր և մեծ, որովհետև ուներ հզոր նավապետներ և միակամ ուղևորներ, բայց դարերի ընթացքում սկսեցին հայտնվել բազում նավապետներ, ովքեր առանձին նավակներ կառուցելով մասերի բաժանեցին նավի ուղևորներին, և քանի որ առանձին էին ու փոքր, սկսեցին վաղ թե ուշ խորտակվել։ Այն ուղևորները, ովքեր կենդանի էին մնացել տարբեր նավակների կործանումից հետո, հիշեցին իրենց երբեմնի մեծ նավակի հզորությունը և Աստծո օգնությամբ կառուցեցին մի նոր նավ` Հայաստանի Հանրապետությունը՝ իր փրկության մակույկ Արցախով։ Բայց միևնույն է` ծովը և ալեկոծությունները միշտ էլ կան ու կլինեն։

Ուստի մեր գլխավոր մտածումը մեկն է. Ինչ պետք է անենք, որ չկրկնենք մեր պատմական սխալները և մասերի չբաժանենք առանց այն էլ փոքրացած հայոց նավը։ Այսօր թշնամին փորձում է վերջնական կերպով խլել մեր փրկության մակույկը ` Արցախը և հետո մասնատել բուն նավը։ Ի՞նչ անենք, երբ այնտեղից, որտեղից սպասում էինք գտնել պաշտպանություն, օգնություն և հոգատարություն, գտնում եք կսկիծ և փորձություններ։

Իրականում այս ամենը լինում է, որպեսզի որևէ մեկը երբեք չապավինի մարդկանց և միշտ հիշի Սուրբ Գրքի խոսքը. «Հույս մի’ դրեք իշխանների` մարդկանց որդիների վրա, որովհետև նրանցից փրկություն չկա» (Սաղ. 145:3)

Սիրելիներ, այսօր մեր ազգը կանգնած է այնպիսի դժվարին փորձության առաջ, երբ դրված է մեր լինել – չլինելու, մեր ազգային արժանապատվության կորստի հարցը։ Մեր մեջ այնքան խորն է արմատակալել անտարբերության կործանարար մեղքը, որ մեր երկրի մասնատումը ցավ է պատճառում միայն այդ մասի բնակիչներին և մի խումբ հայրենասեր ու գիտակից մարդկանց։ Մեծ հաշվով այնքան ենք բթացել, որ պատրաստ ենք նույնիսկ այնքան թանկ գնով ազատագրված Արցախը սկուտեղի վրա մատուցել թշնամուն` ի գին մեր «խաղաղ և ապահով» կյանքի։

Մի՞թե սա է հայը, մի՞թե վերջնականապես կորցրել ենք մեր արժանապատվությունը, մի՞թե մեր զավակների արյամբ սրբացած հողը ինչ որ ապրանք է, որ կարող ենք վաճառքի հանել….

Սիրելի Հայրենակիցներ, մենք պետք է սթափվենք` ամենաբարձր պաշտոնյայից մինչև ռամիկ շինական և տեր կանգնենք մեր երկրին։ Հավատացե’ք, ինչպիսի փորձություններ էլ լինեն, դրանք անզոր են մեզ կործանելու, եթե մենք Աստծո խոսքի համաձայն սիրով ծառայենք միմյանց (հմմ։ Գաղ. 5:13), այդ ժամանակ Աստված կլինի մեր բարի Նավապետը, իսկ եթե Աստված մեզ հետ է, ով կարող է լինել մեզ հակառակ (հմմ։ Հռոմ. 8:31)»։

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08