Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը

18.09.2018 14:44
1230

Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում տեղի է ունեցել  միաբանության 300-ամյակի տոնախմբություններին նվիրված սուրբ պատարագը, որին իր շնորհավորական ուղերձն էր հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Վկայակոչելով «Վատիկան նյուզ» պարբերականը, Հռոմի պապն իր ուղերձում նշել է, որ Մխիթարյան միաբանությունն իր պատմության 300 տարվա ընթացքում դիմագրավել է հին և նոր դժվարությունների: Նա վստահեցրեց, որ Սուրբ Աթոռը միշտ հատուկ ուշադրության է արժանացրել Մխիթար աբբահորն ու վերջինիս զավակներին, և այսօր ևս պատրաստ է օգնել և աջակցել: «Մխիթարյան միաբանությունը պահանջում է լինել կրոնավոր՝ մարդիկ, որոնք ամբողջությամբ նվիրված է Աստծուն: Այդ կոչումը չի կարելի իրականացնել առանց ընկալելու եղբայրների հետ հաղորդության և աղքատության, ողջախոհության և հնազանդության ուխտերը, որոնք այսօրվա դժվարությունների երաշխիքն են»,-նշել է Հռոմի պապը՝ հավելելով. «Երանելի Մխիթարը, որին… Պիոս 12-րդ պապը դասեց Արևելյան եկեղեցիների կրոնական կյանքի մեծ բարեկարգողների շարքը, եղավ հայ ազգի հավատքի ըմբռնման կառուցողը՝ իր ետևից թողնելով հոգևոր ու մշակութային անվերջանալի ժառանգություն, որը տրվեց Մխիթարյան միաբանությանը պահպանելու, խորացնելու ու տարածելու՝ ի նպաստ համայն հայ ժողովրդի բարօրության»,-իր ուղերձում ասել է Սրբազան Պապը:

Պատգամի ավարտին Սրբազան Քահանայապետը մաղթել է, որ միաբանության հիմնադիր Մխիթար աբբահոր ջահը շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը, Քրիստոսի հավատքով և այն հույսով, որ նրա խոսքը մշտական կյանք է պարգևում»,-ասել է Հռոմի պապը:

 

 armenpress.am

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40