Մխիթար Սպարապետի հերոսական կերպարի նորովի ոգեկոչումը՝ գնահատելի երեւույթ

09.10.2017 10:32
2693

2017թ. հոկտեմբերի 7-ի խնձորեսկյան տոնախմբությունը, առանց չափազանցության, հանրապետության մասշտաբի համաժողովրդական իրադարձություն եղավ:


Գլխավոր նպատակը մեկն էր՝ ոգեկոչել հայոց պատմության ամենահերոսական դեմքերից մեկի՝ Մխիթար Սպարապետի հիշատակը:


Մեր լեռնաշխարհի մարդկանց համար երեք դար շարունակ ոգեշնչման ու հերոսականության անսպառ աղբյուր եղավ Մխիթար Սպարապետի կերպարը, ում նորովի ոգեկոչումը՝ պետական մակարդակով, Սյունիքում գնահատանքի հավելյալ զգացում առաջացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ, Սյունյաց աշխարհի արժանավոր զավակ Սերժ Սարգսյանի հանդեպ, ում հովանու ներքո կազմակերպվեց երկար սպասված տոնակատարությունը, ով էլ իր ներկայությամբ պատվեց միջոցառումը:


18-րդ դարասկզբի հայ ազատագրական պայքարի կազմակերպիչներից մեկը՝ Մխիթար Սպարապետը, ով 1730-ին մեր իսկ հայրենակիցների ձեռքով Խնձորեսկում հրացանազարկ եղավ, ապա եւ գլխատվեց (գլուխն էլ տարան օսմանցի փաշային), երկու հարյուր տարուց ավելի ժամանակ գրեթե մոռացության էր մատնված (չհաշված պատմագիտական որոշ ուսումնասիրություններ):


Սերո Խանզադյան մեծ արձակագիրն էր, ով «Մխիթար Սպարապետ» պատմավեպով (1962թ.) խախտեց դարերի լռությունը եւ սերունդներին ներկայացրեց դավիթբեկյան հերոսամարտի անպարտելի Սպարապետին:


Պատմավեպի լույս աշխարհ գալուց հետո «Մխիթար Սպարապետ» ներկայացումը դարձավ հայաստանյան թատերախմբերի մեծ մասի խաղացանկի պարտադիր բաղկացուցիչը:


1978 թվականին Հայաստանի այդ օրերի առաջնորդ, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ, պատմավեպի հիմքի վրա նկարահանվեց «Հուսո աստղ» ֆիլմը (երկու մաս, ռեժիսոր՝ Էդմոնդ Քյոսայան, սցենարի հեղինակ՝ Կոնստանտին Իսաեւ), որը «Հայֆիլմ» ստուդիայի պատմության մեջ աննախադեպ մասշտաբի գործ էր, որը գեղարվեստական բացառիկ ներշնչանքով ներկայացրեց Սպարապետի կերպարը:


1980-ականներին նոր քայլ կատարվեց Մխիթար Սպարապետի հիշատակը հավերժացնելու ուղղությամբ՝ Գորիս քաղաքի կենտրոնական հրապարակը կոչվեց նրա անունով. նախաձեռնությունը կոմունիստական կուսակցության Գորիսի շրջկոմի առաջին քարտուղար Ռոբերտ Ալեքսանյանինն էր:


Այդ ժամանակ փորձ արվեց հայ-ադրբեջանական սահմանագլխին հիմնադրվող գյուղը նույնպես կոչել Սպարապետի անունով՝ Մխիթարաշեն, բայց խնձորեսկցիները նախապատվությունը տվեցին Ներքին Խնձորեսկ անվանումին:


1988-ին սկիզբ առած համազգային շարժման օրերին եւ հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Գորիսի հերոսական ինքնապաշտպանական ջոկատներն առաջնագիծ էին մեկնում Մխիթար Սպարապետի գերեզմանի առաջ երդվելուց հետո:

2017թ. հոկտեմբերի 7-ի տոնակատարությունը հավաստեց, որ Մխիթար Սպարապետի անունն ու գործն անկախ Հայաստանի արժեհամակարգում պատշաճ տեղ են զբաղեցնում ի վերջո, իսկ նրա քարեղեն վերադարձը Գորիսի՝ իր իսկ անունը կրող հրապարակ, դառնում է անհրաժեշտություն:


«Սպարապետի օր» տոնախմբության առիթով բազմաթիվ սյունեցիների անունից երախտագիտություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին, ով նախաձեռնեց փայլուն այդ միջոցառման կազմակերպումը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38

Սուրեն Վարդանյան․ դիմանկարի ուրվագիծ

24.08.2026 10:09