Մխիթարի գրասենյակի արձագանքը syuniacyerkir.am կայքի հրապարակմանը

08.05.2018 15:59
1778

Մեղրու համայնքապետարանն արձագանքել է syuniacyerkir.am կայքում ս.թ. մայիսի 5-ին հրապարակված հոդվածին՝ «Ինչո՞ւ էր Վահե Հակոբյանն ուզում ձերբակալել Մեղրու համայնքապետ Մխիթարին»:

Արձագանքը ներկայացվել է «Պարզաբանում» վերնագրով, ինչն ի սկզբանե ենթադրել տվեց, որ մեր հրապարակման մեջ բարձրացված հարցերի շուրջ ողջամիտ պատասխան է տրվում:

Մինչդեռ գրվածքում բառ անգամ չկա բարձրացված հարցերից որեւէ մեկի վերաբերյալ:

Ի՞նչ է ասում Մեղրու համայնքապետարանն իր արձագանքում:

Ահա. «Անդրադառնալով «Սյունյաց երկիր» էլեկտրոնային լրատվական կայքում ս/թ մայիսի 5-ին հրապարակված «Ինչու էր Վահե Հակոբյանն ուզում ձերբակալել Մեղրու համայնքապետ Մխիթարին» վերտառությամբ հոդվածին՝ հարկ ենք համարում տալ հակիրճ պարզաբանում:

Ամենեւին չհասկանալով  հոդվածագրի հետապնդած նպատակը, որն ակնհայտորեն ճշմարտության բացահայտմանը չէր միտված, եւ հաշվի առնելով ապատեղեկատվության պարբերական բնույթը, հոդվածում առկա անհիմն պնդումները՝   զերծ ենք մնում երկարաշունչ պարզաբանումներից: 

Խնդրում ենք տուրք չտալ պատեհապաշտությանը. ինչպես միշտ, պատրաստակամ ենք անհապաղ, ամենայն մանրամասնությամբ պարզաբանում տալու՝ ձեզ անհանգստացնող ցանկացած առանձին դիպվածի մասով՝ Մեղրիի համայնքապետարանի իրավասության շրջանակներում իրականացված գործառույթների մասին:

Կրկին վերահաստատում ենք լրատվամիջոցների հետ օրենքով սահմանված կարգով համագործակցելու մեր մշտական պատրաստակամությունը եւ մեր քաղաքացիների առջեւ հաշվետու լինելու մեր որդեգրած գործելաոճը։

Հետայսու ակնկալում ենք  բովանդակված եւ ծանրակշիռ երկխոսություն եւ փոխըմբռնում»:

Նախ՝ տեքստի վերջին նախադասությունը, ճիշտն ասած, հասկանալի չէ. «… ակնկալում ենք բովանդակված երկխոսություն» (ի՞նչ ասել է բովանդակված երկխոսություն):           

Այնուհետեւ՝ ապշած ենք, որ Մխիթարի գրասենյակը համարձակվել է օգտագործել պատեհապաշտություն, ճշմարտություն բառերը:

Տարիներ շարունակ այդ բառերը մեզանից էին օգնություն աղերսում՝ Մխիթարից պաշտպանվելու համար:

Կարծում ենք՝ չէր կարելի բարոյականության սահմաններն այդպես խախտել եւ նեղության պատճառել բազմաչարչար այդ բառերին:

Բացեք, խնդրեմ, հայերենի բացատրական բառարանները եւ կտեսնեք, որ, օրինակ, պատեհապաշտ բառը մեզանում մի հոմանիշ ունի՝ Մխիթար Զաքարյան…

Ինչ վերաբերում է ճշմարտությանը… Դուք իսկապե՞ս ճշմարտությունը լսելու բավարար քաջություն ունեք:

Այնուհետեւ՝ պարզվում է, որ Մեղրու համայնքապետարանում չեն հասկացել հոդվածագրի հետապնդած նպատակը:Իսկ մենք այնքա՜ն պարզ ու մատչելի էինք շարադրել ասելիքը:

Ասել էինք Մխիթարը Վահեի պատվերով Անուշ Օրբելյանի վերաբերյալ անհիմն դիմում է գրել:

Ասել էինք նույն բժշկուհու վերաբերյալ մի անհիմն նամակ էլ Ծաղիկի քույր Լուսինեն է գրել:

Ասել էինք մի դիմում էլ Մխիթարն Էռնայի ձեռքով է գրել՝ ընդդեմ «Սյունյաց երկրի»:

Ասել էինք բոլոր այդ թղթերը զրպարտություններով լեցուն են:

Ասել էինք մարզպետը նշանակվելուց հետո Մխիթարին ձերբակալելու մտադրություն ուներ՝ չմանրամասնելով, թե ինչու:

… Գոնե հիմա հասկացա՞ք, թե ինչ էր ասում հոդվածագիրը:

Արձագանքում գրում եք, թե syuniacyerkir.am կայքի հոդվածն ապատեղեկատվություն է:

Մենք էլ պատասխանում ենք՝ ե՛ւ Մխիթարի, ե՛ւ Լուսինեի, ե՛ւ Էռնայի հորինվածքների պատճենները հասանելի են:

Եթե դա բավարար չէ, ապա կարող ենք հավելյալ ապացույցներ ներկայացնել:

Արձագանքում գրում եք՝ պատրաստ ենք պարզաբանում տալու ցանկացած հարցի վերաբերյալ: 

Մենք էլ պատասխանում ենք. դե տվեք պատասխան, դե ասեք, թե ինչու եք զրպարտող տեղեկություններով լեցուն նամակներ մոգոնել: Ասեք, թե ինչու էր մարզպետը փորձում ձերբակալել Մխիթարին: Ասեք, թե ինչու էր Մխիթարը թույլատրել, որ 2017-ի ապրիլի 2-ին Մեղրիում ու Լիճքում իր օգտին տված ձայների մեծ մասը դրվի Վահեի անվան դիմաց:

Դե ասեք, պարզաբանեք…

Արձագանքում գրում եք՝ մշտապես պատրաստ ենք լրատվամիջոցների հետ համագործակցել օրենքով սահմանված կարգով:

Բա որ մարզպետն իմանա ու աչքերը չռի՞…

Դուք այդքան կա՞ք, որ ինքնուրույն, առանց մարզպետի թույլտվության երկխոսեք լրատվամիջոցի հետ:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ  

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08