Մոլդովայում արգելափակել են 22 ռուսալեզու լրատվական կայքերի հասանելիությունը․ ՌԴ ԱԳՆ տեղի ունեցածը բացահայտ թշնամական քայլ է որակում

24.10.2023 23:11
658

Հոկտեմբերի 24-ին Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը որոշել է արգելափակել 22 ռուսալեզու լրատվական հարթակների հասանելիությունը երկրում՝ նշելով, իբրև դրանք  «օգտագործվում են Մոլդովայի Հանրապետության դեմ տեղեկատվական պատերազմում»։

ՌԴ ԱԳՆ այս քայլը թշնամական է որակել։  Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

«Ռուսաստանի նկատմամբ այս բացահայտ թշնամական քայլը  պաշտոնական Քիշնևի որդեգրած հակառուսական կուրսի հերթական դրսևորումն է։

Ռուսալեզու լրատվական կայքերին հասանելիության արգելափակումը Մոլդովայի իշխանությունների կողմից խոսքի ազատության և իրենց քաղաքացիների՝ ռուսերենով տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպտագույն խախտում է»,- նշված է Զախարովայի մեկնաբանությունում, որտեղ ընդգծվում է նաև այն հանգամանքը, որ մոլդովացիների ճնշող մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին։

Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են նաև, որ այս քայլով պաշտոնական Քիշինևը հերթական անգամ ի ցույց է դնում, որ իր համար առաջնային է արևմտյան հովանավորների թելադրանքը, ոչ թե սեփական ժողովրդի շահը։

«Անկասկած, այդ երկրի քաղաքացիները համապատասխան գնահատական կտան առաջնահերթությունների նման դասակարգմանը»,- նշված է Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։

aysor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40